Բաժիններ՝

Լեհաստանում նախագահ են ընտրում

Լեհաստանում ընթանում են նախագահական հերթական ընտրությունները:

Ինչպես հայտնում է PAP գործակալությունը, տեղական ժամանակով առավոտյան ժամը 07։00-ին սկսվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը:

Ընտրություններին մասնակցում է 13 թեկնածու:

Ըստ աղբյուրի՝ ընտրելու իրավունք ունի գրեթե 29 միլիոն քաղաքացի: Քվեարկության համար երկրում բացվել է  ավելի քան 32 հազար ընտրատեղամաս, ինչպես նաև  511 ընտրատարածք արտերկրում:

Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովներից ոչ մեկը չերկարաձգի քվեարկությունը, ապա այն կավարտվի ժամը 21:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս