Ժողովրդագրությունը կայուն պարբերությամբ ներկայացնում է մեր երկրի մշտական բնակչության թվաքանակը: Այդ կայուն պարբերականությամբ հրապարակվող հաշվետվություններից մեկը հենց այսպես էլ կոչվում է՝ «ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2021թ․ հուլիսի 1-ի դրությամբ»:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ հայտարարել օգոստոսի 9-ին՝ նախագահական ընտրությունների տարեդարձի կապակցությամբ, որոնք զանգվածային բողոքի ալիք էին բարձրացրել հանրապետությունում: Այս մասին հայտնում է CNN-ը ՝ հղում անելով Կոնգրեսի աղբյուրին:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Վահագն Խաչատուրյանը գործադիրի հավանությանն է ներկայացրել նախագիծ, որը վերաբերում է հրատապ մեկ անձից գնում կատարելուն։
2021 թվականի հուլիսին Թուրքիայում էլեկտրաէներգիայի սպառման ծավալը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 5․95 տոկոսով՝ հասնելով 30 մլրդ 240 մլն 100 հազար կվ/ժ։ Նույն ժամանակահատվածում 7․28 տոկոսով ավելացել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ կազմելով 30 մլրդ 584 մլն 155․հազար կվ/ժ։
Իրանի ԱԳՆ-ն Աֆղանստանում պատերազմող կողմերին կոչ է արել դադարեցնել հակամարտությունները եւ բանակցություններ վարել՝ արտահայտելով աֆղանական խաղաղ բանակցություններն ընդունելու եւ դրանց նպաստելու Թեհրանի պատրաստակամությունը:
Կարելիայի Հանրապետության իշխանությունները Պետրոզավոդի քաղաքային մանկական հիվանդանոցի գլխավոր բժշկին ուղարկել են Կրասնոդարի երկրամաս, որտեղ նախօրեին հոսպիտալացվել են աղիքային վարակի նշաններ ունեցող երեխաներ, ինչպես նաեւ թեժ գիծ են բացել միջադեպի կապակցությամբ, կիրակի օրը հաղորդել է Կարելիայի ղեկավար Արթուր Պարֆենչիկովը:
Նշվել է, որ ադրբեջանա-վրացական հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերությունից` հիմնված հարգանքի և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին հավատարմության վրա:
«2006 թվականից Թուրքիան մեր տարածաշրջանում սկսել է ակտիվորեն ստեղծել մի առանցք, որը պետք է կազմված լինի Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան երկրներից, և դրա նպատակներից է՝ մի կողմից՝ թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում, և մյուս կողմից՝ մեկուսացնել Հայաստանը»:
Ամերիկուհի Էդիթ Մերվեյ-Թրեյնըան՝ աշխարհի ամենատարեց ուժային եռամարտի մարզիկը կիսվել է երկարակեցության գաղտնիքով:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 9-10-ը գտնվելու է Հայաստանում:
Դեպքի այլ մանրամասներ դեռ չկան: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները, կատարվում է հետաքննություն:
Թուրքիայում մարդու իրավունքներով զբաղվող փաստաբան Ալի Դեմիր Գյուլերը ահազանգում է, որ չափից մեծ թվով փախստականներ ընդունող Թուրքիան սոցիալ-տնտեսական առումով չի կարող դիմանլ դրան։
Երբ վարչապետները լրագրող էին, Անդրեն արդեն հայտնի երգիչ էր. այս սադրանքը պետպատվեր էր. Անդրե:
Թուրքիայում լայնածավալ անտառային հրդեհների բռնկումից հետո սոցցանցերում տարածված «#HelpTurkey» հեշթագով հրապարակումների դեմ հետաքննություն է սկսվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 200,2 միլիոնը, հետեւում է իշխանությունների, փորձագետների եւ զանգվածային լրատվամիջոցների տվյալների հիման վրա ՏԱՍՍ-ի հաշվարկներից։
Պետական եկամուտների կոմիտեում 6 ամսվա ընթացքում՝ 2021 թվականի հունվարից մինչև հունիսի 30-ը, 3 միլիարդ դրամի պարգևավճար են տվել։ 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Պետական եկամուտների կոմիտեից։
Պարենի հումքային ապրանքների համաշխարհային գները երկրորդ ամիսն անընդմեջ իջնում են:
Երեք մետր երկարություն ունեցող կատարավոր կոկորդիլոսն Ավստրալիայի հյուսիս-արևելքում հարձակվել է Լոկհարթ գետում ձուկ որսացող զինվորականի վրա:
«Հայաստանի առաջարկը՝ ռուս սահմանապահներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին, հակասեց ռուսական շահերին»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ օրերս հրապարակված հայտարարությանը։
17 ամիս տևած դադարից հետո Հունաստանը բացում է Թուրքիայի հետ իր ցամաքային սահմանները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ադրբեջանական իշխանությունները պետք է հատուցեն, որ անվտանգությունից բացի, խաթարել են ՀՀ բնակիչների խաղաղ ու բնականոն կյանքը, մարդկանց զրկել են ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից ու ստեղծել սոցիալական լրջագույն խնդիրներ:
Ֆինանսների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը, որպես անհետաձգելի հարց՝ կառավարության հավանությանն է ներկայացրել մեկ անձից գնման վերաբերյալ նոր նախագիծ, որով գործադիրը թույլատրել է Ֆինանսների նախարարությանը 16 միլիոն դրամի մեկ անձից գնում կատարել «ԳԼՈԲԱԼ ԻՆԺԵՆԵՐ» ՍՊԸ-ից՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում լրացուցիչ աշխատասենյակներ առանձնացնելու և դրանք վերանորոգելու համար:
Էկոնոմիկայի նախարարությունը գործադիրի հավանությանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկել է պետբյուջեից 17 միլիարդ 401 միլիոն դրամ (17,401,167.4 հազ. դրամ) հատկացնել նախարարությանը, որպեսզի մարվեն «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը հաստատելու մասին» կառավարության մի շարք որոշումներով սահմանված արտոնյալ վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքները:
Ամերիկյան հետախուզական գործակալությունները հնարավորություն են ստացել օգտվելու վիրուսների նմուշների տվյալների բազայից, որոնք ուսումնասիրվել են Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում, եւ այժմ վերլուծում են ստացած տեղեկատվությունը: Այդ մասին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով բազմաթիվ իրազեկ աղբյուրների:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երրորդ զորամիավորման կազմին և ենթակա ստորաբաժանումներին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը վերլուծել է 2021 թվականի հունվար-հունիսի վիճակագրական տվյալները, ըստ որոնց՝ 2021–ի 1-ին կիսամյակում ևս շարունակվել է սոցիալ-տնտեսական ճգնաժամը։ Վերլուծությունը ներկայացնում ենք ստորև։
Հիմա մնում է հասկանալ և սպասել՝ ե՞րբ է Արշակ Կարապետյանը ՀՀ ինքնիշխան տարածքում 3 ամիս գտնվող ադրբեջանցի 1000 զինծառայողներին հեռացնելու հրաման տալու և հասնելու ԽՍՀՄ ԳՇ քարտեզներում նկարագրված վիճակին, որով Սև լիճը, ինչպես նշեցինք, ամբողջությամբ Հայաստանի տարածքում է՝ բացի հյուսիսային փոքր հատվածից:
Պակիստանի 106-ամյա բնակչուհին բուժվել է կորոնավիրուսի «դելտա» շտամով վարակվելուց հետո:
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը Կառավարության հաստատմանն է ներկայացրել որոշման նախագիծ, ըստ որի՝ 3 միլիոն դրամով ավելացրել է իր ղեկավարած նախարարության բյուջեն՝ ներկայացուցչական ծախսեր կատարելու համար։
«Պատրաստ եմ զոհվել» բղավող Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ պատերազմից հետո ոտքի չի դնում Արցախի հողի վրա