3 միլիոն դրամ՝ հուշանվերների և այլ ծախսերի համար. Վահագն Խաչատուրյանը  սկսել է նախարարության բյուջեն ավելացնելուց

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը Կառավարության հաստատմանն է ներկայացրել որոշման նախագիծ, ըստ որի՝ 3 միլիոն դրամով ավելացրել է իր ղեկավարած նախարարության բյուջեն՝ ներկայացուցչական ծախսեր կատարելու համար։

Մասնավորապես՝ Կառավարության ընդունած որոշման մեջ գրված է, որ նկատի ունենալով, որ 2021 թվականին էապես ավելացել են  նախարարություն տարբեր երկրներից բարձրաստիճան պաշտոնյաների, Հայաստանում հավատարմագրված դեսպանների այցերը, նրանց պատշաճ ընդունելություն կազմակերպելու և հուշանվերների ձեռքբերման համար անհրաժեշտություն է առաջացել 3 մլն դրամով ավելացնել ներկայացուցչական ծախսերը։

Մեկ այլ որոշմամբ՝ բյուջեում կատարվել է վերաբաշխում և 9.7 միլիոն դրամ է հատկացվել ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեին Նալբանդյան 28 հասցե տեղափոխվելու արդյունքում վարչական նոր սարքավորումների ձեռք բերելու համար։

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031