Բաժիններ՝

Թուրքիայում ուղևորատար ավտոբուս է շրջվել. կա 14 զոհ, 18 վիրավոր

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Բալըքեսիր նահանգում, վթարի է ենթարկվել ուղևորատար ավտոբուս: Ըստ Trafik İzmir-ի, միջադեպի հետևանքով առնվազն 14 մարդ զոհվել է, 18-ը` վիրավորվել:

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը մոտ հինգին: Էդեմիտ ուղևորվող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և, դեռևս անհայտ պատճառով, շրջվել: Դրա հետևանքով 11 մարդ մահացել է տեղում, ևս երեքը մահացել է հիվանդանոցում:

Դեպքի այլ մանրամասներ դեռ չկան: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները, կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031