Բաժիններ՝

Հուլիսին Թուրքիայում էլեկտրաէներգիայի սպառման ծավալը գրեթե 6 տոկոսով ավելացել է

2021 թվականի հուլիսին Թուրքիայում էլեկտրաէներգիայի սպառման ծավալը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 5․95 տոկոսով՝ հասնելով 30 մլրդ 240 մլն 100 հազար կվ/ժ։ Նույն ժամանակահատվածում 7․28 տոկոսով ավելացել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ կազմելով 30 մլրդ 584 մլն 155․հազար կվ/ժ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տվյալների համաձայն՝ անցյալ ամիս այդ երկրում օրական կտրվածքով ամենաբարձ սպառման ծավալը գրանցվել է հուլիսի 30-ին՝ 1 մլրդ 89 մլն 72․հազար կվ/ժ։ Իսկ ամենաքիչ սպառումը՝ հուլիսի 20-ին՝ 753 մլն 343․հազար կվ/ժ։

Թուրքիայում էլեկտրաէներգիայի ներմուծման ծավալը հուլիսին նախորդ տարվա համեմատ նվազել է 32․93 տոկոսով՝ 172 մլն 25․հազար կվ/ժ-ից հասնելով 115 մլն 363․հազար կվ/ժ։

Մյուս կողմից՝ 2021 թվականի հուլիսին Թուրքիայից արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը աճել է 229 տոկոսով՝ հասնելով 459 մլն 165․հազար կվ/ժ-ի։ Նախորդ տարվա հուլիսին Թուրքիայից արտահանվել էր 139 մլն 504․հազար կվ/ժ էլեկտրաէներգիա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս