Քերոբյանը պետբյուջեից 17 միլիարդ 401 միլիոն դրամ է խնդրել՝ արտոնյալ վարկերի պարտավորությունները մարելու համար

Էկոնոմիկայի նախարարությունը գործադիրի հավանությանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկել է պետբյուջեից 17 միլիարդ 401 միլիոն դրամ (17,401,167.4 հազ. դրամ) հատկացնել նախարարությանը, որպեսզի մարվեն «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը հաստատելու մասին» կառավարության մի շարք որոշումներով սահմանված արտոնյալ վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքները:

Ֆինանսների նախարարությունից առարկել են՝ նշելով՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի 1-ին կիսամյակի և ինն ամսվա սահմանափակությունը (10.05.2021թ. դրությամբ մնացորդը առաջին կիսամյակի և ինն ամսվա կտրվածքով համապատասխանաբար կազմում է 50,853.1 հազ. դրամ և 7,190,852.0 հազ. դրամ)՝ առաջարկում են անհրաժեշտ լրացուցիչ բյուջետավորումն իրականացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության գծով 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված ընդհանուր հատկացումներից միջծրագրային կամ միջեռամսյակային վերաբաշխումների միջոցով:

Էկոնոմիկայի նախարարությունը չի ընդունել Ֆիննախի առարկությունը, գործադիրն էլ փաստորեն անտեսելով առարկությունը, հաստատել է էկոնոմիկայի նախարարությանը 17 միլիարդ 401 միլիոն դրամ հատկացնելու վերաբերյալ որոշումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031