Իրաքը դադարեցնում է դեպի Բելառուս բոլոր ուղևորափոխադրումները:
Ադրբեջանական Azeri Light (CIF) ապրանքանիշի նավթի գինը համաշխարհային շուկայում ընկել է:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 7-ին հեռախոսազրույց են ունեցել:
Փարիզում մեկնարկել է բողոքի ակցիա՝ ընդդեմ սանիտարական անցաթղթերի կիրառման:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Նիկ Քարթերը դիմել է Աֆղանստանին սահմանակից երկրներին՝ կոչ անելով համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ երկրում բռնկված հրդեհների հետ կապված իրավիճակը փոքր-ինչ բարելավվել է:
Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հոկտեմբերի 24-ին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրել է գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևի թեկնածությունը:
Քաբուլում Միացյալ Նահանգների դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը՝ կապված այդ երկրում վտանգավոր իրավիճակի առկայության հետ:
Օգոստոսի 7-ին, ժամը 11:40-ից 12:00, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմից փաստաբան Հովհաննես Խուդոյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ բողոքի ներկայացումից մեկ տարի հետո միայն Վճռաբեկ դատարանի որոշումն ունենալն ինչ-որ առումով համապատասխանում է այդ դատարանի գործունեության տրամաբանությանը, միևնության ժամանակ հստակ հասկանալի է, որ կոնկրետ գործով Վճռաբեկ դատարանի որոշումը որևէ իրավական հետևանք չի առաջացնում:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչ-որ սոֆուլու կամ բարխուդարլու անվանումով վաչկատուն ցեղեր ամենաշատը երևի մի 100-150 տարի առաջ չգիտես՝ որտեղից հայտնվել են Հայաստանի տարածքում ու նստել հայկական, պատկերավոր ասած, յոթ մշակութային շերտ ունեցող հողի վրա՝ թողնելով իրենց բարբարոս անունները և զրոյական մշակութային հետք։
Թուրքիայի հարավարևմտյան Մուղլա նահանգի Դատչա շրջանի ափերին շաբաթ առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել՝ 4.9 մագնիտուդ ուժգնությամբ:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուշիի շրջանի Հին-շեն համայնք կատարած այցի շրջանակներում հանդիպումներ եմ ունեցել համայնքի ղեկավարի և բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին։
Փորձագետ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սովորաբար ռուսական բանակից ամեն ինչ կրկնօրինակում ենք` համազգեստ, կանոնադրություն, մարտավարություն, զենք-զինտեխնիկա և լիքը այլ բաներ..
Ադրբեջանում կրկին անտառային հրդեհներ են բռնկվել Աղսուի և Շեմահինի շրջաններում:
Էգեյան ծովում՝ Հունաստանի ափերին մոտ 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Հունաստանում հրշեջները պայքարում են հրդեհների 98 օջախներ մարելու համար:
ԱՄՆ-ի մի խումբ ազդեցիկ գործարարներ դիմել են երկրի վարչակազմին, կոչ անելով՝ վերսկսել առեւտրական բանակցությունները Չինաստանի հետ եւ նվազեցնել ներմուծման սակագները, որոնք, նրանց կարծիքով, արգելակում են ԱՄՆ-ի տնտեսության զարգացումը:
ԱՀԿ-ի վիճակագրությունը հաշվի է առնում վարակվածների և մահացածների մասին միայն պաշտոնապես հաստատված տեղեկությունները, որոնք տրամադրվում են պետությունների կողմից:
Օգոստոսի 8-ին կարող է արեւադարձային փոթորիկ հասնել Տոկիո Օլիմպիական խաղերի փակման օրը: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի խոսնակ Մասա Տակայան:
ԿԺԴՀ-ի արեւելյան ափին տեղատարափ անձրեւները հանգեցրել են հեղեղման, ինչի հետեւնքով վնասվել է 1,1 հազար տուն, տարահանվել է շուրջ հազար մարդ: Օգոստոսի 6-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԿԺԴՀ-ի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Virgin Galactic ընկերությունն սկսում է տոմսեր վաճառել «տիեզերական զբոսաշրջիկներին». մեկ տեղի գինը մեկնարկում է 450 հազար դոլարից։
Կարիբյան Սենտ Վինսենտ եւ Գրենադիններ կղզի պետության իշխանությունները Բժիշկների հանձնարարականներով վարչապետ Ռալֆ Գոնսալվեսին, որն օգոստոսի 5-ին վիրավորվել է բողոքի ակցիաների ժամանակ, ուղակել են Բարբադոս բուժում անցնելու համար: Այդ մասին հայտնել է տեղական News784 նորությունների պորտալը։
«Հռետորաբանության կոշտացման մյուս պատճառն այն է, որ որոշակի աջակցություն են ստացել դրսից. օրինակ՝ Ֆրանսիան է կիսում Հայաստանի դիրքորոշումը և դեմ է Սյունիքով միջանցքի բացմանը։ Դրանից բացի, անուղղակի աջակցություն կա նաև Իրանից։ Հենց այս աջակցություններն են նաև պատճառը, որ մեր Պաշտպանության նախարարությունը սկսել է խոսել ավելի խիստ»,- ասաց Հրանտ Միքայելյանը՝ նշելով, որ չի կարծում, որ ՊՆ-ի դիրքորոշման փոփոխությունը որևէ կերպ կապված է նախարարի փոփոխության հետ։
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն անդրադարձավ ՌԴ վերոնշյալ որոշմանը և ՌԴ հարավկովկասյան նոր քաղաքականությանը: Նա ասաց, որ ՌԴ ԱԳՆ որոշումը պետք է դիտարկել քաղաքական-իրավական հարթության մեջ, կան շատ նուրբ ու սկզբունքային հարցեր. Ռուսաստանը փորձում և ձգտում է գործել միայն իրավական շրջանակի սահմաններում, կա՞ նման իրավական փաստաթուղթ, որը կարգավորում է նման հարցը, ոչ, գոյություն չունի, իսկ հնարավո՞ր է նման փաստաթղթի ձևավորում, հնարավոր է:
ԱՄՆ-ի իշխանությունները Բրազիլիային առաջարկել են աջակցություն ՆԱՏՕ-ի գլոբալ գործընկերոջ կարգավիճակ ստանալու հարցում: Օգոստսի 5-ին այդ մասին հայտնել է Folha de S.Paulo թերթը՝ վկայակոչելով հարավամերիկյան հանրապետության պաշտպանության նախարարության աղբյուրներ:
Գործում է. «Դուք մեծամասնության մանդատ ունեք, ուստի համարձակ կարող եք ցանկացած ցավոտ հարց ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ լուծել՝ առանց խորհրդարանի կամ որևէ այլ պետական կառույցի, նույնիսկ հանրաքվեի միջամտության» սկզբունքը։
Մոսկվան գնահատում է Թուրքիայի դիրքորոշումը C-400 զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ) գնելու վերաբերյալ, լուրջ ներուժ է տեսնում Անկարայի հետ համագործակցության զարգացման համար, պրոֆիլային գերատեսչությունները շփման մեջ են գտնվում այդ հարցի շուրջ:
Ձեր այս կեցվածքը հերթական ապացույցն է, որ կրում և կիսում եք մեծ դավադրության պատասխանատվությունը, ինչի արդյունքում ունենք բազմահազար զոհեր և կորուսյալ Հայրենիք…»