Վահե Հակոբյանը Հովիկ Աղազարյանին հանգամանալից բացատրեց մինչև 2018 թ և դրանից հետո Զանգեզուրի կոմբինատի վճարված հարկերի տարբերության պատճառները:
Դուք ամեն ինչ անում եք, որ բնական հարստությունը գերշահագործվի՝ առանց հաշվարկների. Արծվիկ Մինասյանը՝ Բաբկեն Թունյանին:
Զանգեզուրի կոմբինատին առնչվող հարցերի քննարկմանը Վահե Հակոբյանը պե՞տք է մասնակցի, թե՞ ոչ. Ռուբեն Ռուբինյան։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը մշտապես գտնվում է ՀԱՊԿ-ի տեսողության դաշտում:
«Իմ քայլը» խմբակցության Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամ Հռիփսիմե Հունանյանը լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել:
Հրդեհ է բռնկել Իրանի Khark Petrochemical նավթաքիմիական ընկերության օբյեկտներից մեկում:
Դավիթ Սեդրակյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
Ամոթա. ես էլ լիքը բան ունեմ ասելու՝ սկսած 2018 թվականից բանակում կատարվածից. Գեղամ Նազարյան։
Տասնամյակներ շարունակ բանակը եղել է քաղաքականացված. Անդրանիկ Քոչարյան:
Օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում:
«Խոսվեց պատերազմից. գիտեք՝ ամենամեծ դժբախտությունը և ողբերգությունը որն է՝ որ դուք այսքանից հետո դասեր չեք քաղել, դուք չեք խրատվել, դուք դեռ չեք հասկացել և չեք գիտակցում՝ մեր երկիրն ինչ վիճակի եք բերել և հասցրել, մեր ժողովրդին ինչ դժբախտություն եք բերել:
Ձեր այցեքարտը դարձրած զինվորի ներքնաշորի գնման տենդերը ստորագրել է Վիգեն Սարգսյանը. նրա պորտֆելն անգամ պետական կառավարման ավելի շատ փորձ ունի, քան ձեզանից որոշ գործիչներ.Հայկ Մամիջանյան:
Ամոթ է՝ գալիս, դասեր եք տալիս Սեյրան Օհանյանին՝ ձեր ղեկավարությանը դուր գալու համար. Գեղամ Նազարյան:
Ձեր խմբակցության ղեկավար եք ընտրել մեկին, որը ձեր կուսակիցների մասին այդքան գործ է բացահայտել. Վահագն Ալեքսանյանը՝ Հայկ Մամիջանյանին:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օգոստոսի 9-ին հանդիպել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ։
Եթե գնահատական եք տալիս, լավ կանեք գնահատական տաք Ձեր որդուն. Արփի Դավոյանը՝ Սեյրան Օհանյանին:
Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի 2,5 հազար զինծառայողների մասնակցությամբ համատեղ զինավարժանքները Հարբ Մայդոն զորավարժարանում՝ Աֆղանստանի հետ սահմանից 20 կիլոմետր հեռավորության վրա, ավարտվեցին: Այդ մասին հայտնել է Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը:
Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ:
Օգոստոսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Ճապոնայի վարչապետ Յոսիհիդե Սուգայն Տոկիոյում օգոստոսի 8-ին ավարտված ամառային Օլիմպիական խաղերը համաերլ է հիանալի:
Առնվազն 51 մարդ է սպանվել իսլամիստների կողմից Մալիի երեք գյուղերում՝ Նիգերի հետ սահմանի մերձակայքում: Օգոստոսի 9-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով այն շրջանի վարչակազմի պատրաստած փաստաթղթերը, որտեղ կատարվել է հարձակումը։
Չինական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, ՉԺՀ-ում COVID-19-ի տարածումը կանխելու աշխատանքում արձանագրված թերությունների համար տարբեր աստիճանի պատասխանատվության են ենթարկվել 30 կադրային աշխատողներ։ների եւ առողջապահության տեղական կոմիտեների, բուժհաստատությունների մակարդակով, զրկվել են իրենց պաշտոններից, ասվում էհաղորդագրություններում:
Հետազոտողների միջազգային խումբը պարզել է, որ ֆենոֆիբրատ պատրաստուկը եւ նրա ակտիվ ձեւը՝ ֆենոֆոբրինային թթվածինը, կարող են ոչնչացնել SARS-CoV-2 կորոնավիրոսը մարդու բջիջներում: Այդ մասին ասվում է Frontiers in Pharmacology հանդեսում հրապարակված հոդվածում։
«Հանրային կառավարման բարեփոխումների (ՀԿԲ) մինչև 2030թ. ռազմավարության» նախագիծը, որը մշակել է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը ու նպատակ ունի ձևավորել երկրի պետական կառավարման համակարգի վերափոխման և արդիականացման համապարփակ օրակարգ, 2021-2023թթ. ճանապարհային քարտեզով գործունեություն է ծավալելու 5 տիրույթներով՝ քաղաքականություն, ծառայություններ, մարդիկ, ինստիտուտներ և ռազմավարության կառավարում:
Հնդկաստանի Ութար Փրադեշի հյուսիսային նահանգի 21 օկրուկգներում առնվազն 357 գյուղ է ծածկվել հեղեղման ջրերով տեղատարափ անձրեւների պատճառով, որոնք այդ տարածաշրջանում մոլեգնել են անցյալ շաբաթ: Ինչպես օգոստոսի 9-ին հաղորդել է NDTV հեռուստաալիքը, ամենից շատ տուժել են Համիրփուրի եւ Ջալաունի օկրուգները։
Հուլիսի 20-ին 168.am-ն արդեն իսկ գրել էր, որ, ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, Շիրակի պետական համալսարանի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի պարտականությունները կատարող Նազելի Ավետիսյանը պատրաստվում է դառնալ ՇՊՀ ռեկտոր, և նրան այդ գործում օգնում է իր վաղեմի ընկերուհին՝ ՇՊՀ-ի Մանկավարժության ամբիոնի դասախոս Լիզա Հակոբյանը, ում դուստրը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արմեն Աբազյանի հարսն է:
Հունաստանում արդեն մի քանի օր է ինչ մոլեգնում են լայնածավալ հրդեհները. երկրի տարբեր շրջաններում բռնկվել է 586 հրդեհ: Այս մասին՝ դիմելով ժողովրդին, հայտնել է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:
Սյունիքի համայնքապետեր ու վարչական ղեկավար են կալանավորվել՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով։ Իսկ ահա Սյունիքի մարզպետարանը ընտրություններից առաջ գումար է տվել մարդկանց, սակայն որևէ իրավական հետապնդման չի ենթարկվել, ինչը խիստ կասկածելի է։
Իտալիայի փոստային ծառայողները հայտնաբերել են Հռոմի Ֆրանցիսկոս պապին ուղարկված նամակ, որի մեջ եղել է երեք գնդակ:
Վլադիկավկազի շտապ օգնության կլինիկական հիվանդանոցում 9 մարդ է մահացել՝ թթվածնի խողովակի ճեղքման հետևանքով: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են տարածաշրջանի ղեկավարի մամուլի ծառայությունում և հավելել, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվում է 71 պացիենտ: