Բաժիններ՝

Բայդենի վարչակազմն օգոստոսի 9-ին կհայտարարի Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների մասին. CNN

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ հայտարարել օգոստոսի 9-ին՝ նախագահական ընտրությունների տարեդարձի կապակցությամբ, որոնք զանգվածային բողոքի ալիք էին բարձրացրել հանրապետությունում: Այս մասին հայտնում է CNN-ը ՝ հղում անելով Կոնգրեսի աղբյուրին:

2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: ԿԸՀ-ն հաղթող էր ճանաչել Ալեքսանդր Լուկաշենկոյին, որըվեցերորդ անգամ անընդմեջ ստանձնեց պետության ղեկավարի պաշտոնը: Սա հանգեցրել է զանգվածային բողոքի ակցիաների ամբողջ հանրապետությունում:

Ընդդիմությունը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, և դրանք հաղթել է Սվետլանա Տիխանովսկայան:

CNN-ի զրուցակիցը հստակ չի նշել, թե ում վրա կարող են ազդել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս