Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատում՝ Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Կազիմիի հետ Ֆրանսիայի նախագահի բանակցություններից հետո:
168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ նման այց պետք էր սպասել՝ հաշվի առնելով խնդիրների բազմությունը և օրակարգի հագեցածությունը, որը պայմանավորված է ոչ միայն անսպասելիորեն ստեղծված իրավիճակներով, անվտանգային սպառնալիքներով, այլև պլանային ՀԱՊԿ գործունեությամբ:
Հունաստանը, երկրում մոլեգնող հրդեհների մարման համար Ռուսաստանի Դաշնությունից խնդրել է երկուական Իլ-76 ինքնաթիռ և Մի-8 ուղղաթիռ: Այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Թեհրանը չի լքի Վիեննայի միջուկային գործարքի շուրջը բանակցությունները կառավարությունը փոխվելու պատճաով՝ նոր նախագահ Էբրահիմ Ռայիսիի իշխանության գլուխ անցնելու ֆոնին: Օգոստոսի 9-ին այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
Ստանիսլավ Զասը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ պետական բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Վերջին օրերին ՀՀ զինված ուժերում ևս մի քանի պաշտոնանկում եղավ: Մասնավորապես, օգոստոսի 6-ին զբաղեցրած պաշտոնից ազատվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գևորգյանը, օգոստոսի 2-ին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ Վալերիկ Քոչարյանը:
«Թալիբան» ահաբեկչական շարժման ռազմական հաջողություններն Աֆղանստանում չեն փոխել այս երկրից ամերիկյան զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի պլանները: Այդ մասին հաղորդել է The New York Times-ը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների:
Ամերիկյան ուժերի ավտոշարասյունն Իրաք է տարել 80 ավտոցիստեռն՝ սիրիական նավթով:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի որոշումը գին ունի և այդ գինը վճարվել է՝ պարոն Արղամանյանի որդին դատավոր է դառնում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանը։
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը 2021 թվականի մարտի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրված դիմումով Պաշտպանի ուշադրությունն է հրավիրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի սահմանադրականության հարցը:
Պատժամիջոցների ցուցակում են նաև ընկերություններ Իրաքից և Սիրիայից:
«Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն Ազգային ժողովի նիստում նշեց, որ ակնհայտ է՝ տարածաշրջանում և Հայաստանի, Արցախի շուրջ ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակը, ու պետք է այս տեսանկյունից քննարկել, համապատասխան գնահատականներ տալ Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի կատարած աշխատանքին: «Մենք պետք է ասենք՝ ոչ թե պատերազմը չօգնեց, կամ պատերազմը խանգարեց, որպեսզի հանձնաժողովը լիարժեք աշխատի, […]
Մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցներից 33-ամյա իրավաբան Լյուբով Սոբոլը փախել է Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դուք չեք ուզում՝ որևէ ձևով դուրս գա ճշմարտությունը. Արծվիկ Մինասյանը՝ իշխող խմբակցությանը
Մարդկայնորեն, որպես հայը հային, խնդրում եմ՝ մեր ցավը չավելացնենք. Ալեն Սիմոնյան
Որ նոյեմբերի 9-ից հետո առանց կրակոցի Քարվաճառը հանձնեցիք, Կապանի գլխին էլ թուրքերին նստեցրիք, կապիտուլյացիա չէր, ի՞նչ էր. Գեղամ Մանուկյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլապատկան ասուն մի քանի պատգամավորի կարծիքով, 44–օրյա պատերազմը պարտվել են, որովհետև իրենք իրենց ծառայության ժամանակ սոված էին։ Բանակում դրաց նմաններին ասում էին «կիշկա»։ Տո այ կիշկաներ, բա որ պաշտպանության փողերի մեծ մասը տվեցիք ելակին, բիզնեսմեններին ու քաբաբին, ինչի՞ խայտառակ կապիտուլացվեցիք։
Առաջարկում եմ սեպտեմբերի 2-ին ԱԺ նախագահի գլխավորությամբ, պատվիրակությամբ գնալ Արցախ. Արթուր Խաչատրյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է արձակուրդ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Թալիբան»շարժման զինյալներն օգոստոսի 9-ին հայտարարել են Այբաք քաղաքը՝ Աֆղանստանի հյուսի Սամանգանի նահանգի վարչական կենտրոնը, գրավելու մասին: Այդ մասին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը:
Ինչո՞ւ էր Ալեն Սիմոնյանը ծառայում հենց երևանամերձ զորամասերից մեկում, երբ 150 կմ հեռու պետք է իր ծառայությունն իրականացներ․ Սեյրան Օհանյան
Տիգրան Աբրահամյանը մի շարք հարցեր հնչեցրեց` ակնկալելով պատասխանները ստանալ Անդրանիկ Քոչարյանից
Հայաստանը 44-օրյա պատերազմի ավարտին անձնատուր չի եղել. մի ասեք «կապիտուլյացիա» տերմինը. Ռուբեն Ռուբինյան
Մեղավորներ բանակում չփնտրեք. Հայկ Մամիջանյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
Նախկինում շատ ու շատ ծնողներ ծանրոցներ էին ուղարկում իրենց զինծառայող երեխաներին, սակայն այսօր այդ խնդիրները բացակայում են:
Ասում էր՝ Հայաստանի ինքնիշխանության մակարդակը շեշտակի բարձրանալու է։ Արդյունքը՝ թուրքը երեք ամիս շարունակ 1000 զինվորով հատել է մեր պետության սահմանն ու նորանոր պահանջներ է թելադրում։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է, որ քիչ առաջ տեղի է ունեցել Առուշ Առուշանյանի մեղադրանքի փոփոխություն։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Վահրամ Գրիգորյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար։
Օգոստոսի 6-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը բավարարեց «168 ժամ» ՍՊԸ հայցը ու լրատվամիջոցին հեղինակազորեց՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։