ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ընկերության ռազմավարական դերակատարությունը ինչպես քաղաքացիական նշանակության, այնպես էլ ԶՈՒ կարիքների համար իրականացվող բեռնափոխադրումների գործում:
Զեկույց՝ հայ գերիներին խոշտանգելու` Ադրբեջանի պատասխանատվության վերաբերյալ. ՈՒՂԻՂ:
Մեքսիկայի հարավարեւմտյան Գերերո նահանգում տեղի ունեցել 7,1 մագնիտուդով երկրաշարժ, ցնցումներն զգացվել են նաեւ մայրաքաղաքում:
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում, որը գյուղապետի ու բնակիչների շնորհիվ չանցավ Ադրբեջանի հսկողության տակ, պատերազմից 10 ամիս անց փորձում է վերադառնալ բնականոն կյանքի։ 168.am-ի հետ զրույցում Աղավնո գյուղի ղեկավար, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չավուշյանն ասաց, որ այս ընթացքում շատ այցելուներ են ունենում գյուղ, որոնք բոլորը մտահոգ հայեր են, փորձում են մանկապարտեզ կառուցել։ «Ոչ բոլորն են […]
Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթեւ խոշորացված համայնքներում հոկտեմբերի 17-ին առաջին անգամ համամասնական ընտրակարգով կկայանան ավագանու անդամների ընտրություններ:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստերի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ցանկանալով ցույց տալ, թե իշխանությունն անհանդուրժող ու անողոք պայքար է մղում բոլոր տեսակի կաշառակեր պաշտոնյաների դեմ, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց. «Մեր կառավարության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը 1.5 միլիոն դրամ կաշառք ստանալու համար դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: 7 տարին քիչ է, ես կասեի՝ շատ է, բայց օրենքը հավասարապես է գործում ե՛ւ ընդդիմության, եւ՛ կառավարող ուժի համար»:
Ինչպես Նիկոլ Փաշինյանի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համար նույնպես քաղաքական ճգնաժամն անցյալում է, եկել է հետպատերազմական զրկանքներից հրաժարվելու եւ իշխանական հաճույքները վայելելու ժամանակը։
ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է։
Արդյո՞ք համապատասխան ծառայությունները պարզել են, թե ինչ նպատակով էր ադրբեջանցի զինծառայողը հատել Արցախի սահմանագիծը և մուտք գործել Մարտակերտ քաղաք։
Եգիպտոսցի փոխնախարարի այցը հաջորդել է այս տարվա մայիսին Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի պատվիրակության՝ Կահիրե կատարած երկօրյա այցին և այնտեղ կայացած հանդիպումներին։
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին:
Հասարակական տրանսպորտի աշխատանքը Թբիլիսիում եւ Վրաստանի մյուս մեծ քաղաքներում կվերսկսվի սեպտեմբերի 13-ին։
Պակիստանը մտադիր է Ռուսաստանից գնել «Սպուտնիկ V» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն 10 մլն չափաբաժին: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Պակիստանի դեսպան Շավքաթ Ալի Խանը։
Թուրքական «Yöneylem» սոցիոլոգիական կազմակերպությունը սոցհարցում է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրային վարկանիշը պարզելու համար:
Վերջին օրերին Լեհաստանի սահմանապահ ծառայությունը գրանցել է Բելառուսի կողմից սահմանի անօրինական հատման փորձերի թվի աճ: Սամանապահների տվյալներով՝ ԵՄ թափանցելու հույս ունի ավելի քան 10 հազար մարդ: Այդ մասին հաղորդել է Deutsche Welle-ն:
Ադրբեջանն ու Թուրքիան իրենց կնքած ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում Ադրբեջանի օկուպացրած Քաշաթաղի շրջանում համատեղ մարտավարական զորավարժություններ են սկսել։ Այս մասին նախօրեից հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ըստ տարածված տեղեկատվության՝ զորավարժությանը մասնակցում են երկու երկրի զինված ուժերի ներկայացուցիչները, նպատակը փոխգործակցության և ռազմական գործողությունների ժամանակ մարտական ներդաշնակության բարձրացումն է, այդ թվում՝ հրամանատարների կողմից ռազմական որոշումների և ստորաբաժանումների […]
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) ցանկանում է ավելացնել վիրավորանք հասցնելու համար Թուրքիայի Քրեական օրենսգրքով նախատեսվող մինչև 2 տարի ազատազրկման պատժաչափը։
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը վստահեցնում է՝ Արցախում կատարվող շինարարական աշխատանքները կապ չունեն բնակարանաշինության հետ, պարզապես գումարները ծախսվում են որոշակի շենքերի արտաքին հարդարումների համար, որովհետև ըստ նրա՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շրջապատը նման բիզնես ունի:
Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները սիստեմատիկ կերպով վաճառել են թմրանյութեր: Ձերբակալելուց առաջ անցկացվել են ստուգիչ գնումներ եւ ամեն ինչ տեսագրվել է:
Փաշինյանի որոշումներով Առողջապահության նախարարի տեղակալներ են նշանակվել Արտակ Ջումայանը և Արմեն Նազարյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն է:
«Թալիբան» շարժումը արգելում է լրատվամիջոցներին լուսաբանել բողոքի ակցիաները և կոչ է անում լրագրողներին խուսափել այդ միջոցառումներից: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը:
Կանցնի որոշ ժամանակ և բոլորս կիմանանք, թե ով, ում միջոցով և ում է տվել հարյուր միլիոնավոր դոլարներ։
Հագուստի թուրք մոդելավորող Բարբարոս Շանսալը Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հիման վրա դատապարտվել է 3 ամիս 22 օր ազատազրկման։
Մայիս ամսից Ադրբեջանն առանց որևէ հստակ բացատրության հայկական կողմին արգելել է Դադիվանք ուխտավորներ ուղարկել, թեև նոյեմբերի 25-ին Արցախի Քարվաճառի շրջանը հանձնելուց հետո, Ադրբեջանի հետ համաձայնություն ձեռք բերվեց, որ Դադիվանքում մնալու են հայ հոգևորականները, և յուրաքանչյուր կիրակի հայ ուխտավորները հնարավորություն կունենան այցելելու այնտեղ՝ մասնակցելու պատարագներին։ Մի քանի ամիս պատարագներին մասնակցելուց հետո, ուխտավորները զրկվեցին այդ հնարավորությունից։
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատականկուսակցությունը (HDP) 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ի ջարդերի տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ կոչ է արել թուրքական պետությանը առերեսվել այդ իրադարձության հետ՝ փոխհատուցելով նյութական և բարոյական կորուստները:
Ռուսաստանի Դաշնությունում 39 մլն ռուսաստանցի ստացել է COVID-19-ի դեմ պատվաստումների երկու դեղաչափն էլ։
Հայկական կողմը նաև շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը առողջապահության ոլորտում շարունակաբար ցուցաբերվող օգնության համար:
Փայլանը հիմնավորելով այս հանցագործությունների բացահայտման անհրաժեշտությունը՝ նշել է, որ անպատիժ մնացած հանցագործությունները կրկնվում են։