«Արդյո՞ք համապատասխան ծառայությունները պարզել են, թե ինչ նպատակով էր ադրբեջանցի զինծառայողը հատել Արցախի սահմանագիծը և մուտք գործել Մարտակերտ քաղաք». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ադրբեջանցի գերու վերադարձն իհարկե կարևոր էր այն համատեքստում, որ մեր երկու զինծառայողների վերադարձի հնարավորություն ստեղծեց, բայց կան հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն։

Արդյո՞ք համապատասխան ծառայությունները պարզել են, թե ինչ նպատակով էր ադրբեջանցի զինծառայողը հատել Արցախի սահմանագիծը և մուտք գործել Մարտակերտ քաղաք։

Ի՞նչ զորատեսակ կամ ծառայություն է ներկայացրել ադրբեջանցի զինծառայողը, որքան ժամանակ է գտնվել Արցախի տարածքում, ինչ տեղեկություններ է հավաքել կամ տիրապետում և ինչ վտանգներ է պարունակում նրա տեղեկացված լինելը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930