Անկարա-Կահիրե հարաբերություններում նոր շրջափուլ է սկսվում
Սեպտեմբերի 7-ին Թուրքիա է մեկնել Եգիպտոսի արտաքին գործերի փոխնախարար Համդի Սանադ Լոզայի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եգիպտոսցի փոխնախարարի այցը հաջորդել է այս տարվա մայիսին Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի պատվիրակության՝ Կահիրե կատարած երկօրյա այցին և այնտեղ կայացած հանդիպումներին։
Ըստ թուրքական լրատվամիջոցների երկու երկրների միջև հետախուզության և դիվանագիտության ոլորտում տեղի ունեցած վերջին հանդիպումները, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի և Եգիպտոսի նրա պաշտոնակցի՝ Սամիհ Շյուքրիի միջև կայացած հեռախոսազրույցը նշանակում են, որ 2013թ․ ռազմական հեղաշրջումից հետո լարված Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունները մտնում են նոր շրջափուլ։