Ֆրանսիացի հանրաճանաչ դերասան Ժան Պոլ Բելմոնդոյի հիշատակի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե եկեղեցում:
Հակազդում միշտ էլ եղել է: Տարիներ շարունակ, երբ Ադրբեջանը իրականացնում էր դիվերսիաներ, հետախուզադիվերսիոն գործողություններ, մենք հայտարարում էինք, որ արժանի պատասխան ենք տվել: Եկեք ամեն ինչ իրական պատկերով նայենք: Եթե ինչ-որ գործողություն ես կատարում հակազդող, դա պետք է երևա: Այսինքն, եթե դու կորցրել ես մեկ զինվոր, ուրեմն՝ հակառակորդը գոնե պիտի 5 զինվորի կամ դիրքի կորուստ ունենա այդ հակազդող գործողությունների արդյունքում: Եթե սա չկա, ուրեմն՝ ի՞նչ հակազդող գործողություն: Թե չէ՝ ինքը կրակեց, դու կրակեցիր, դա հակազդող գործողությո՞ւն է…
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 8-ի առավոտվա դրությամբ կազմել է 221 միլիոն 936 հազար 662: Այդ մասին վկայում են վերջին տվյալները:
Ուշագրավ է, որ թերթը հրաժարվել է հրապարակել տեղեկատվության աղբյուրը:
«Մնում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանին նշանակեն նախագահ, և փազլը հավաքված կլինի: Նիկոլ Փաշինյանը՝ որպես քաղաքական գործիչ, ձևավորվել է Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարախոսության, քաղաքականության արեալի շրջանակներում: Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը մեր տարածաշրջանում չի կարող խաղաղ գոյատևել՝ առանց Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ ունենալու, կամ գոնե ընդունելի մակարդակի փոխհարաբերություններ, բաց սահմաններ, դիվանագիտական ներկայացուցչություններ ունենալու»:
«Հայաստանում ապագա չկա, և ինչպես Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը Հայաստան է, և վերջ, բայց Արցախի մեծ մասն առանց կրակոցի հանձնվեց Ադրբեջանին. այսինքն` ստեց, այնպես էլ ապագա կա ասելով են ստում. կրկնում եմ՝ ապագա չկա, ու դրա համար Հայաստանից մարդիկ արտագաղթում են»։
Աֆղանստանում մի շարք ինքնաթիռներ չեն կարողանում թռիչքներ իրականացնել Մազար-ի-Շարիֆ միջազգային օդանավակայանից: Թռիչքների որոշ կազմակերպիչներ հայտնել են, թե պետդեպը բավարար քայլեր չի ձեռնարկում թռիչքները հնարավոր դարձնելու համար:
Սեպտեմբերի 7-ին Հայաստան վերադարձան հուլիսի 14-ից Ադրբեջանում գերության մեջ հայտնված երկու զինծառայողներ՝ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը։ Երկու զինծառայողների հետ Սև լճի տարածքում կապն ընդհատվել էր հուլիսի 14-ից, Ադրբեջանը պաշտոնապես չէր հայտարարել, որ երկու զինծառայողներին գերեվարել է։
Աֆղանստանում բնակվող կանայք չեն կարողանա զբաղվել սպորտի այնպիսի տեսակներով, որոնց դեպքում արտաքին տեսքը չի համապատասխանում շարիաթի նորմերին: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման մշակույթի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ահմադուլլա Վասիկը:
«Չեմ կարծում, որ ՀՀ որևէ կառավարություն կարող է հրաժարվել մեր ինքնության մի մասից, որը կազմում է և Հայոց ցեղասպանությունը, և Արցախի պաշտպանությունը, նաև այն հանգամանքը, որ Կարսի պայմանագիրը մեզանում ընկալվում է՝ որպես անարդարացի պայմանագիր։ Կարծում եմ՝ սրանք բոլորն այնպիսի խնդիրներ են, որոնք մաս են կազմում մեր ինքնության։
«Այսօր տեղեկացանք, որ մեր գործընկեր, ՀՀ ԱԺ պատգամավոր, վաստակավոր բժիշկ Արմեն Չարչյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց: «Հայաստան» խմբակցության պատգամավորները վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ այցելել են մեր գործընկերոջը և հրապարակավ հայտարարել, որ պրոֆեսորի առողջական վիճակը անհամատեղելի է ընտրված խափանման միջոցի հետ, և կալանավորումը անհապաղ պետք է վերացվի:
Ուզբեկստանը ողջունում է Աֆղանստանում ժամանակավոր կառավարության ձևավորումը և հուսով է, որ այնտեղ ներազգային համաձայնություն կհաստատվի: Այս մասին ասվում է Ուզբեկստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այցով Վրաստանում է: Կառավարության փոխանցմամբ` նախատեսված են հանդիպումներ Վրաստանի վարչապետի և նախագահի հետ, այնուհետև՝ հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ:
Նշվում է, որ Սուգան նաև ծրագրում է մասնակցել ԱՄՆ, Հնդկաստանի և Ավստրալիայի առաջնորդների հետ քառակողմ հանդիպմանը:
Չինաստանի իշխանություններն Աֆղանստանին 200 մլն յուանի (շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար) օգնություն կտրամադրեն: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին:
ՌԴ Պետդումայի պատգամավորների ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է արդեն ավելի քան 41,8 հազար ընտրող: Այդ մասին հայտնել է ԿԸՀ-ի նախագահ Էլլա Պամֆիլովան:
Նախընտրական հանրահավաքից հետո ցուցարարները քարեր էին նետել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի վրա. բարեբախտաբար, նա վնասվածքներ չի ստացել:
Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անվան շուրջ հերթական սկանդալն է հասունանում: Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Կիպրոսում: Բանն այն է, որ Կիպրոսի կրթության նախարարությունը հատուկ շրջաբերական է տարածել՝ պահանջելով, որ անգլերենի ուսուցիչները պատռեն դպրոցներին բաժանված անգլերեն գրքերում Աթաթուրքի մասին պատմող էջերը:
Նիկոլ Փաշինյանը, կառավարության այսօրվա նիստին, անդրադառնալով Թուրքիայի կողմից եկող դրական ազդակներին, հայտարարեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն տեսնում է:
Հեռախոսազրույցի մասին «Թվիթեր»-ի էջում գրառում է կատարել Շառլ Միշելը, ով, անդրադառնալով ԼՂ խնդրին, նշել է, որ «անհրաժեշտ է կառուցել վստահություն և սկսել երկխոսություն»:
Քիչ առաջ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչը պայմանավորված է նրա մոտ առկա շաքարային դիաբետով /ծանր ձև/ և նա տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն՝ շաքարային բաժանմունք։
Պաշտոնական այցող Վրաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբիաշվիլիիի միջև տեղի ունեցած քննարկման մեծ մասը նվիրված էր տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին։
«Թալիբան» շարժումը, որը հայտարարել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը, չի կատարում պահանջները, որոնք ավելի վաղ առաջադրվել էին համաշխարհային հանրակցության կողմից: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչը:
Թշնամին Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ճանապարհներ է կառուցում այն հատվածում, որտեղ մայիսի 12-ից առաջ է եկել։ Ըստ շրջանառվող լուրերի, թշնամին հենց առաջ եկած հատվածում ծանր տեխնիկա է բերել և լծվել հսկայական ճանապարհներ ու դիրքեր կառուցելու գործին։
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:
Թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կրտսեր փեսային՝ Սելջուկ Բայրաքթարին, պատրաստում է «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և Թուրքիայի նախագահի պաշտոնների համար։ Ընդ որում շեշտվում է այն հանգամանքը, որ Էրդողանը սկզբում հույսը կապել էր ավագ փեսայի՝ ֆինանսների նախկին նախարար Բերաաթ Ալբայրաքի հետ, բայց նրանից ունեցած սպասելիքները չեն արդարացել ու բերել հիասթափության։
Դեռևս հուլիսի 22-ին 168.am-ը գրել էր այն մասին, որ մեր հավաստի տեղեկություններով, Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել ՊՎԾ պետի տեղակալ Ռաֆայել Զաքարյանի, օգնականի և այլ աշխատակցի միջև։
Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահը սեպտեմբերի 8-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենի հետ:
Իսկ այն, ինչ այսօր ռազմաիրավապահ մարմինների կողմից կատարվում է բանակի ստորին և միջին հրամանատարական կազմին տարատեսակ մտացածին մեղադրանքներ ներկայացնելու և այդ ամենով երկիրը խայտառակ պարտության հասցրած բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հանցավոր անգործությունը պարտակելու համար, ապա ոչ այլ ինչ է, քան հերթական աչքակապություն՝ որը հղի է ավելի կործանիչ հետևանքներով…