
Հասարակական տրանսպորտի աշխատանքը Վրաստանում կվերսկսվի սեպտեմբերի 13-ին

Հասարակական տրանսպորտի աշխատանքը Թբիլիսիում եւ Վրաստանի մյուս մեծ քաղաքներում կվերսկսվի սեպտեմբերի 13-ին։
Որոշումն ընդունվել է Համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում:
Հասարակական տրանսպորտի աշխատանքի սահմանափակումը Թբիլիսիում, Բաթումում, Քութայիսում, Զուգդիդում մտցվել էր օգոստոսի 14-ին:
Խորհրդի նախնական որոշմամբ, տրանսպորտի սահմանափակումը պետք է գործեր մինչեւ սեպտեմբերի 4-ը, սակայն համաճարակաբանական իրադրության կտրուկ վատթարացման կապակցությամբ, այն երկարացվել է մինչեւ սեպտեմբերի 13-ը, հաղորդել է Sputnik-ը: