«Էս մարդուն մսրամելիքյան կայֆ է տվել… Դավիթ Կոպերֆիլդը սրա մոտ կարող է ստաժոր աշխատել». Գևորգ Պետրոսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն է:

  • Եթե Նիկոլը 5 տարի պաշտոնավարեց, մենք երկիր չենք ունենալու:
  • Պատվաստումների պարտադրանքը ներքին ցեղասպանություն է և բռնի բարություն հասարակությանը: Սրանք ամեն օր են անում ներքին ցեղասպանություն:
  • 10 հազար հաշմանդամ ունենք, սա մի ամբողջ ցեղասպանություն է:
  • Իշխանությունների գործողությունների նկատմամբ ժողովուրդը զինված է մեղավորության և ոչ թե անմեղության կանխավարկածով:
  • Եթե Ժողովուրդն ուզում է օլիմպիական չեմպիոն և ոսկե մեդալ ունենալ, ուրեմն ստախոսությունը պետք է դարձնի մարզաձև և Նիկոլ Փաշինյանին ուղարկի մասնակցելու:
  • Հայաստանում 6% պատվաստման ցուցանիշը նշանակում է 6% վստահություն իշխանության նկատմամբ:
  • Նիքոլ Փաշի՛, երբ շշերի հրաձգության ներքո ծրագիր էիր ներկայացնում, ինչո՞ւ չէիր ասում, որ առողջապահության ոլորտից պետպատվերը հանում եք:
  • Մանդատակիրներին փոխհատուցում տալու գումար ունեք, բայց հաշմանդամին պետպատվերով բուժում ստանալու հնարավորությունից զրկո՞ւմ եք:
  • Նիկոլ Փաշինն էս ժողովրդին հիպնոսացրել է, Դավիթ Կոպերֆիլդը նրա մոտ կարող է ստաժոր աշխատել:
  • Ձեռս կոտրվեր՝ Ալեն Սիմոնյանին գնահատական չդնեի. ես էլ եմ մեղավոր:
  • Նիքո՛լ, դուխդ չի հերիքո՞ւմ՝ ասես՝ այ Ալիևիկ, էդ ի՞նչ ես ասում, Լյուբով Ուսպենսկայան է պատասխանում:
  • Նիքոլ Փաշինը միամիտ մարդ չի, նա հոգեբանական գրոհ է անում ժողովրդի հանդեպ:
  • Էս մարդուն մսրամելիքյան կայֆ է տվել. Մեկը համոզել է, որ 40 տարի պաշտոնավարելու է:
  • Մարդ կա՝ գնացել է դեսպան… դա նույնն է, որ ես Տիտանիկի նավապետ լինեի:
  • Նաև քաղաքացիական պասիվությունն է պատճառը, որ այս ապիկար իշխանությունն իր մտքի ցանկացած ֆանտազիա 5 րոպե հետո դարձնում է իրականություն:
  • Չեմ ուզում հավատալ, որ ԲՀԿ-ի քաղաքական ամուսնալուծությունը Նիքոլ Փաշինի ձեռագործն է:
  • Եթե գործարար Խաչատուր Սուքիասյանն է հարցերը կարգավորում, ուրեմն Նիքոլ Փաշինը մտածելու բան ունի:
  • Նա, ով կարծում է, որ ամեն ինչի իրավունք ունի, վերջում չի ունենա ոչնչի իրավունք. զգույշ եղիր՝ այդ կարգավիճակում չհայտնվես, Նիքո՛լ:

Տեսանյութեր

Լրահոս