«Սրանք խոսում են «թալանածի» վերադարձի մասին ու նախադեպը չունեցող թալանով են զբաղվում…»․ Արա Վարդանյան

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սկզբից գեներալ Մանվելի տուշոնկա շոուն էր, հետո Նախագահ Քոչարյանի անօրինական կալանքը։

Առաջին դեպքում ուղերձը հետևայլն էր` մենք սրբություն չունենք ու ինչ կուզենք կսարքենք (իմ հանդեպ իրականացված շոուն ևս դասում եմ այս բաժնին)։

Երկրորդում` մենք անվախ ենք ու ցանկացածին կկալանավորենք։

Նպատակը, իհարկե, միայն Արցախը թուրքին հանձնելը չէր, այլ նաև փող աշխատելը։ Հենց վերոնշյալ երկու ձերբակալությունները տեսնելով, ըստ իս, շատ ու շատ նախկին պաշտոնյաներ ու օլիգարխներ սուսուփուս վճարվում էին Հայաստանի իշխանությունը զավթած թրքահպատակներին։

Կանցնի որոշ ժամանակ և բոլորս կիմանանք, թե ով, ում միջոցով և ում է տվել հարյուր միլիոնավոր դոլարներ։

Սրանք խոսում են «թալանածի» վերադարձի մասին ու պատմության մեջ նախադեպը չունեցող թալանով են զբաղվում…»

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930