ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին առանձնազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային համագործակցությանը և տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը Հայաստանի և հայ ժողովրդի համար նոր դարաշրջանի սկիզբ է համարում։
Վերջին շրջանում կրկին տենդենց է նկատվում կրթական համակարգը վարկաբեկելու, իսկ դրա ուղիղ ճանապարհը կթօջախների տնօրեններին վարկաբեկելն է, նրանց հեղինակազրկելն աշակերտների, աշխատանքային կոլեկտիվի ու ծնողական համայնքի մոտ: Որպես կանոն՝ դա արվում է այս անձանց կոռուպցիայի ու չարաշահումների մեջ հրապարակային մեղադրելու եղանակով:
ՀՀ-ում կիբեռհանցավորության կանխարգելման և վերջինիս հակազդման ոլորտում կարողությունների զարգացման նպատակով, ԵԱՀԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում, ՔԿ-ում տեղի է ունեցել հանդիպում:
Կառավարության նիստից հետո լրագրողներն Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարց ուղղեցին մեկ շաբաթ առաջ քաղաքացուն տված խորհրդի առնչությամբ. «Կառավարության նախորդ նիստից հետո, երբ քաղաքացին բողոքում էր, որ չի կարողանում վճարել իր վարկը, խորհուրդ տվեցիք սնանկ ճանաչվել ու այդպես ազատվել բանկի պարտավորություններից. Բանկերն ի՞նչ կարծիք կունենան մեր պետական պաշտոնյաների մասին, երբ բարձրաստիճան պաշտոնյան նման խորհուրդ է տալիս»:
«Երեկ Ադրբեջանից Հայաստան վերադարձան 2 հայ ռազմագերիներ. կառավարությունը պաշտոնապես այդ տեղեկությունը չհաստատեց, Դուք՝ որպես կառավարության անդամ, կարո՞ղ եք ասել՝ սա ինչով էր պայմանավորված»,- կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեցին լրագրողները:
Օրեր առաջ որոշվել է, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կմասնակցի հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Զինվորի մայր Ալիս Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Անկախության օրը գունագեղ տոնակատարություններով անցկացնելու հայտարարությանը։
Ավելին, կապիտուլիանտն այսօր իր խոսքում ևս մեկ անգամ վերահաստատեց իր պնդումը, որ կատարելու է Թուրքիայի գլխավոր նախապայմանը՝ թյուրքական միջանցք է տրամադրելու Ադրբեջանին. «Այստեղ մենք վճռական ենք ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների համար՝ գիտակցելով, իհարկե, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»։
Օրերս մամուլը գրել էր, որ Գյումրիի Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ)՝ հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրությանն ընդառաջ Գյումրիում ձևավորվել է «Գյումրին կռնա՜» քաղաքական դաշինքը։
Ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Mesko զինագործարանում, որը գտնվում է կենտրոնական Լեհաստանի Սկարժիսկո-Կամեննայա քաղաքում: Այդ մասին հաղորդում է Polsat հեռուստաալիքը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության սեպտեմբերի 7-ին կայացած նիստում քննարկվել է առաջիկա Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության մասնակցությունը, համամասնական ցուցակների կազմը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախագծերը։
Ադրբեջանցիները հայ գերուն ծեծել են Կարմիր Խաչի կողմից տարված խտացրած կաթով. Արտակ Զեյնալյան:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անկախության օրվա տոնակատարության ցինիկ ձևակերպումը Նիկոլ Վովաևիչը արել է հատուկ Թուրքիայի հետ մերձեցման և Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին հայտարարություններից ուշադրություն շեղելու համար:
Ապացույցների անբավարարություն չունենք, դրանք լիարժեք են, ստուգելի են, միակ հարցը հետևողականությունն է. Սահակյանը՝ Ադրբեջանի նկատմամբ պատասխանատվություն կիրառելու մասին:
Միջազգային ատյաններում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու բավարար փաստեր կան, պետք է մեխանիզմներն արդյունավետ օգտագործել. Արման Թաթոյան:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյացիայի խորհրդանիշը, ում «շնորհիվ» թուրքն ամիսներ շարունակ 1000 զինվորով ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, ասում է՝ Հայաստանի անկախության 30–ամյակը կնշվի մասշտաբային ու գունագեղ տոնակատարությամբ, կունենանք 4 ոչ աշխատանքային օր։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը նշանակվել է ԱԻ նախարարի տեղակալ:
Պատերազմի առաջին տարելիցից վեց օր առաջ գունագեղ համերգի կազմակերպումը եւ հայտարարությունը, թե այն նվիրվում է նահատակներին, ցինիզմ ու սրբապղծություն է։
Տեսարանները, շոուները, շեղող օրակարգերը այս մարդու ձեռագիրն են. Աղվան Վարդանյան:
Ադրբեջանում հայ ռազմագերիներին ի սկզբանե վերաբերվել են որպես հանցագործների. Արտակ Զեյնալյան:
Ադրբեջանում առավել դաժան են եղել Ադրբեջանի օրհներգն ասելուց հրաժարվող հայ գերիների հանդեպ. ՄԻՊ:
Կարեն Սարգսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ, մինչ այդ ջրպետկոմի տնօրենն էր:
Աղվան Վարդանյանը՝ ներքին և արտաքին մարտահրավերների մասին. ՈՒՂԻՂ:
Ադրբեջանը ոչ մի բանի առջև չի կանգնում, հաճախ թիրախավորում են Արցախի խաղաղ բնակավայրերը. Արցախի ՄԻՊ:
Կառավարության նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ սահմանակից երկրների հետ հարաբերությունների կարգավորման և խորացման հարցերին՝ հիշեցնելով, որ oգոստոսի 24-ին Ազգային ժողովում կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս արձանագրել է, որ վերոնշյալը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու:
ՄԻՊ-ն ուշադրություն է հրավիրում Ադրբեջանի սահմանապահների իրականացրած զանգվածային խախտումներին, որոնց ապացույցն է, օրինակ, 2020 թվականի հոկտեմբերի 20-ի դեպքը: Թաթոյանի փոխանցմամբ՝ այդ օրը, երբ 61 հայ զինծառայող Կապանից մեկնել էին Կովսական, և Կովսականի մոտ տեղի էր ունեցել փոխհրաձգություն, Ադրբեջանի սահմանապահները խոշտանգել էին նաև սպանված զինվորների մարմինները: