Պեսկովը Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպման վերաբերյալ որոշ մանրամասներ է հայտնել
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշ մանրամասներ է հայտնել Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Իսկապես, նախապատրաստվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն»,-ասել է նա:
Անդրադառնալով նախագահների առաջիկա հանդիպման բովանդակությանը, Պեսկովը նշել է, որ օրակարգը լինելու է շատ լայն։
«Բանակցությունների օրակարգը կլինի ամենալայնը ՝ սկսած երկկողմ հարաբերություններից, և այս հարաբերությունները շատ բազմակողմանի են, նախագահները միշտ այս համատեքստում խոսելու բան ունեն»,-ասել է Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ հանդիպմանը անդրադարձ կկատարվի նաև Սիրիային և տարածաշրջանային այլ հակամարտություններին։
Տեղեկության համաձայն՝ Պուտին-Էրդողան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 29 -ին: