Ինչո՞ւ է Ադրբեջանը մտափոխվել և պատերազմը սկսել սեպտեմբերին

2021թ․ օգոստոսի 29-ին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել էր, որ Արտաքին հետախուզական ծառայություն Հայաստանը մինչ այսօր էլ ունեցել է, որը գործել է ԱԱԾ կառույցի ներսում։

Հակադարձմանը՝ հետաքրքիր է, որ եթե կար նման ծառայություն, ինչո՞ւ ժամանակին չենք զգուշացրել, որ ենթադրենք՝ պատերազմ կարող է սկսվել սեպտեմբերի վերջին, ունեցե՞լ ենք նման հետախուզական վերլուծություն, Գրիգորյանը պատասխանել է.

«Միացյալ Նահանգները, ունենալով աշխարհի հզորագույն հետախուզական ծառայություններից մեկը, 2001թ. սեպտեմբերի 11-ի մասին հստակ ինֆորմացիա և կանխարգելման գործողությունների հնարավորություն չի ունեցել։

Մենք արձանագրում ենք, որ էդպիսի խնդիր ունեցել ենք, նաև որպեսզի հետագայում մենք կարողանանք մեր կարողություններն ավելացնել անվտանգության սպառնալիքները գնահատելու մասով, որոշում ենք կայացրել, որ էսպիսի կառույց ստեղծենք: Բայց սա միայն, կարելի է ասել, արտաքին հետախուզության խնդիր չի, սա ընդհանուր հետախուզական համայնքի խնդիր է, որպեսզի անվտանգության բոլոր կառույցները կարողանան շարունակական սպառնալիքների գնահատում կատարել և դրա միջոցով նաև կարողանան կանխարգելիչ գործողությունների առաջարկություններ ներկայացնել»:

Հետաքրքիր է՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԱԽ քարտուղարը պատերազմի վերսկսման ժամկետի հետ կապված հետախուզական տվյալների բացակայության մասին է ակնարկում, մինչդեռ 2021-ի մարտի 12-ին «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ասում է, որ Ադրբեջանը դեռ 2020-ի հուլիսին պիտի Արցախի ուղղությամբ մարտական գործողություններ իրականացներ, սակայն մտափոխվել է:

Հարց.- Մենք Ձեզ հետ այստեղ հարցազրույց արեցինք հուլիսյան մարտերի ժամանակ: Դուք էն ժամանակ ասացիք, որ մենք արդեն մոտավորապես հասկանում էինք, կարող էինք կանխատեսել, թե Ադրբեջանը սահմանի կամ շփման գծի որ հատվածում կարող է ապակայունացնել իրավիճակը: Դուք ասացիք, որ հասկացանք՝ հուլիսյան մարտերը կարող են լինել հայ-ադրբեջանական սահմանին: Իմ հարցին՝ ինչպե՞ս դա փորձեցիք կանխատեսել, Դուք, այդ թվում՝ հաշվի առնելով Զաքիր Հասանովի հայտնի հարցազրույցը, որտեղ նա ասում է, որ շփման գծին տեղադրել ենք ջերմատեսիլներ, հնարավոր տեխնիկական լուծումներ ենք տվել տեխնոլոգիական, դրա համար իրենք չեն կարողանում մոտենալ, ենթադրել եք, որ ապակայունացում կարող է լինել այլ վայրում: Ինչպե՞ս Ձեր այդ տրամաբանությունը չաշխատեց և նրանք հարձակվեցին Արցախի վրա: Արդյո՞ք այդքան մակերեսային էին մեր հաշվարկները:

Պատասխան.- Հուլիսյան դեպքերի ժամանակ Ադրբեջանը նպատակ է ունեցել միանգամից ռազմական գործողությունները տեղափոխել Արցախի շփման գիծ, բայց հետագայում հրաժարվել է այդ մտքից և այդ գործողություններին չի դիմել: Այս անգամ ինչի են կարողացել դա անել, դա հավելյալ Թուրքիայի օգնությանը դիմելն էր: Թուրքիայի ինտենսիվ մասնակցության արդյունքում է դա եղել: Այսինքն, Թուրքիան հավելյալ հնարավորություններ է տվել, օրինակ, F-16-ի, որը Թուրքիան տրամադրել է: Մեր տեխնոլոգիաները F-16-երի տեսանկյունից խնդիրներ չեն կարող լուծել: Այսինքն, էդ պահի իրավիճակում եղել է Ադրբեջանը, հետագայում Թուրքիան ավելի մեծ ինտենսիվությամբ է մտել Ադրբեջան, ավելի մեծ օգնություն է ցուցաբերել:

Մանրամասները՝ տեսանյութում 

Տեսանյութեր

Լրահոս