Կալանավորվածների աջակիցներն ու քննադատները կրկին Կոնգրեսի մոտ էին
«Արդարադատություն՝ J6-ի հանրահավաքին» անվան տակ շաբաթ օրը ԱՄՆ -ի Կոնգրեսի մոտ կայացավ հանրահավաք: Իրավապահ մարմիններն անհանգստացած էին հունվարի 6-ին Կոնգրեսի վրա հարձակման սցենարի կրկնությունից։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Օրերս մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցավ հանրահավաք ի պաշտպանության հունվարի 6-ի իրադարձությունների ժամանակ կալանավորված անձանց, երբ ցուցարարները հարձակվեցին ԱՄՆ Կոնգրեսի շենքի վրա և ընդհարվեցինոստիկանության հետ:
Սեպտեմբերի 20–ին ոստիկանությունը, որը մտավախություն ուներ հունվարյան իրադարձությունների կրկնության վերաբերյալ, պատրաստվել էր հնարավոր ընդհարումների: Կապիտոլիումի շրջակայքում կենտրոնացված էին ոստիկանական մեծաքանակ ուժեր, ներառյալԿապիտոլիումի, մայրաքաղաքի, ինչպես նաև Վիրջինիա նահանգից բերված ոստիկանական ուժերը:
Հանրահավաքը ի պաշտպանություն հունվարի 6 -ին ԱՄՆ -ի Կապիտոլիումի վրա հարձակման ձերբակալվածների կայացավ: Ութ ամիս առաջ հարյուրավոր ցուցարարներ ներխուժեցին Կապիտոլիումի տարածք: Նրանց մեծ մասը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներն էին:
Արդյունքում գրացվեց հինգ զոհ: Առնվազն 600 մարդ ձերբակալվեց, որոնցից 40-ը շարունակում է մնալ անազատության մեջ: Այս վերջին հանրահավաքին ցուցարարները պահանջում էին արդարություն ու ազատություն կալանավորվածների համար:
Ոստիկաններին անհանգստացնում էր, որ մեկ կիլոմետր հեռավորության վրա ընթանում էր հակացույց, որի մասնակիցներից ոմանք գտնվում էին հակառակ ճամբարի մարդկանց շրջանում՝ կոչ անելով վերջիններիս չներխուժել Կոնգրես և տապալել երկիրը: Հակացուցարարների պնդմամբ՝ ներխուժումը Կոնգրես քրեական հանցագործություն է: Ցուցարարները հակադարձում էին՝ անկախ կալանավորվածների կատարած անպատասխանատու գործողությունների, կալանավորվածների իրավունքները պետք է հարգվեն:
Հանրահավաքի կազմակերպիչ Մեթ Բրեյնարդը, որը Թրամփի նախընտրական շտաբի նախկին օգնականն էր, կալանավորվածներին որակեց քաղբանտարկյալներ: Նա շեշտում էր՝ խոսքը արդարադատության և հավասար իրավուքների մասին է:
Հակացուցարարները, սակայն, հակազդում են՝ նրանք սպառնալիք են ստեղծել օրենսդիրների, իրավապահների կյանքերին ու Միացյալ Նահանգների կառավարությանը, ուստի քաղբանտարկյալներ չեն, այլ հանցագործներ են, պնդում են հակառակ թևից:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հետաքննում է հունվարի 6 -ի իրադարձությունները: Յոթ դեմոկրատներ և երկու հանրապետականներ փաստաթղթեր են խնդրել մի քանի դաշնային գերատեսչություններից, այդ թվում ՝ Թրամփի Սպիտակ տնից:
«Ամերիկայի ձայնը» հարց է ուղղել մայրաքաղաքի ոստիկանության պետ Ռոբերտ Քոնտիեին, թե ինչպես են իր ենթակայության տակ ոստիկանական ուժերը մոտենում իրենց իսկ կողմից ձերբակալված անձանց աջակցող ցույցի:
Ոստիկանապետը շեշտում է՝ մարդիկ այստեղ են գալիս մշտապես տարբեր առիթներով բողոքի ցույց կազմակերպելու համար, ուստի մենք պարզապես այստեղ ենք՝ համոզվելու համար, որ նրանք ի վիճակի են ազատ և խաղաղ իրականացնել իրենց իրավունքը, որի հետ մենք որևէ խնդիր չունենք, ասում է Վաշինգտոնի ոստիկանապետը:
Ընդհանուր առմամբ օրերս տեղի ունեցած հանրահավաքն անցավ խաղաղ: Կողմերը մնացին իրենց համուզմունքներին: Արձանագրվեցին, սակայն, մի քանի ձերբակալություններ՝ մեծ մասամբ հրազեն կրելու համար: