Բաժիններ՝

Լիբանանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2022 թվականի մարտի 27-ին

Լիբանանի միապալատ խորհրդարանը հոկտեմբերի 19-ին ընդունել է որոշում 2022 թվականի մարտի 27-ին ընդհանուր ընտրություններ անցկացնելու մասին: Այդ մասին հայտարարվել է իշխանության օրենսդիր մարմնի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պալատում կայացած նիստի արդյունքների ամփոփումից հետո:

Քվեարկությունը տեղի կունենա համամասնական ընտրական համակարգի հիման վրա, ինչը թույլ կտա, որ խորհրդարանում լինեն բոլոր կրոնական համայնքների ներկայացուցիչները: Ավելի վաղ հանրապետության նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ «առաջիկա ընտրությունները կլինեն ազատ, թափանցիկ եւ կանցնեն ժողովրդավարական մթնոլորտում»:

Նրա խոսքով՝ դրանց առաջին անգամ կմասնակցեն քաղաքացիներ արտասահմանի լիբանանյան համայնքներից, դրանց ներկայացուցիչներին տրամադրվել է վեց տեղ Պատգամավորների պալատում: Խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրի տվյալներով՝ այն լիբանանցիների թիվն, ովքեր XIX դարի վերջից վտարանդիության մեջ բնակվում են Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, Աֆրիկայում եւ Ավստրալիայում, կազմում է 16 միլիոն, մինչդեռ բուն Լիբանանում բնակչության թվաքանակը չի գերազանցում 6 միլիոնը: Նախորդ ընտրությունները Լիբանանում կայացել են 2018 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս