Լեհաստանի վարչապետը վիթխարի էներգետիկ ճգնաժամ է կանխատեսել Եվրոպայում

Եվրոպական միությունը կանգնած է էերգետիկ ճգնաժամի եզրին, որը կարող է տեղի ունենալ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։

«Այսօր մենք կանգնած ենք գազի եւ էներգետիկ վիթխարի ճգնաժամի եզրին»,-ասել է Մորավեցին՝ հանդես գալով Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում, որը բանվեճեր է անցկացնում Լեհաստանում իրավունքի գերակայության թեմայով: Նրա խոսքով՝ «արագորեն աճող գները, որոնք հրահրվել են, մասնավորապես, ռուսաստանյան ֆիրմաների կանխամտածված գործողություններով, արդեն այժմ Եվրոպայի բազմաթիվ ֆիրմաների դնում են ընտրության առջեւ. սահմանափակել արտադրությունը կամ ծախսերը բարդել սպառողների վրա»:

Գազի բարձր գների համար ՌԴ-ի հասցեին հնչող մեղադրանքներին Կրեմլում հայտարարել են, որ արեւմտյան քաղաքական գործիչները էներգիայի այլընտրանքային աղբյուրների անցնելիս սխալվել են հաշիվների մեջ, նրանք հողմագեներացիայի հույս ունեին, բայց մի քանի ամիս քամի չի եղել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ անհեթեթություն եւ ցնդաբանություն է համարել Ռուսաստանի կողմից գազը որպես զենք օգտագործելու վերաբերյալ հայտարարությունները:

ՌԴ-ում քանիցս նշել են, որ կատարում են եվրոպական գործընկերների առջեւ ստանձնած իրենց բոլոր պարտականությունները եւ պատրաստ են ավելի շատ գազ վաճառել: «Ճգնաժամի ուժն առաջիկա շաբաթներին կարող է ցնցել Եվրոպան: Բազմաթիվ ձեռնարկություններ կարող են սնանկանալ, իսկ միլիոնավոր տնային տնտեսությունների, տասնյակ միլիոնավոր ընտանիքների գազի ճգնաժամը կարող է աղքատության հասցնել ամբողջ Եվրոպայում գների չվերահսկվող աճի կապակցությամբ: Հարկավոր է հաշվի առնել նաեւ դոմինոյի էֆեկտը: Մեկ ճգնաժամը կարող է նոր ցնցումներ առաջացնել»,-հավելել է Մորավեցկին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Տեսանյութեր

Լրահոս