Կառավարության շենքի մոտ և Հանրապետության հրապարակում շարունակում են կուտակված մնալ մեծ թվով ոստիկանական ուժեր: Տարածքում այս պահին ծառայություն են իրականացնում նաև կարմիրբերետավորները:
Գեղամ Նազարյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ։
Այս հրադադարը շատ փխրուն է. Արմեն Խաչատրյան. ՈՒՂԻՂ։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ռազմական սպառնալիքի մակարդակը ՀԱՊԿ տարածքում չի նվազում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վերջինս խոսել է ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների ամենամյա նիստում:
ԵՄ և ԱՄՆ դեսպաններին սպասարկող մեքենաները՝ Կառավարության շենքի առջև։
Երեկ Սյունիքում սկսված լայնածավալ ռազմական գործողություններն օրվա ավարտին դադարեցին, այս պահին կարծես հարաբերական անդորր է, բայց մինչ այժմ ՀՀ Պաշտպանության նախարարությունն (ՊՆ) ու իշխանական այլ թևերը չեն կարողանում զոհերի թվի վերաբերյալ հստակ տեղեկություն հաղորդել: Տեղեկությունները հակասական են և դրանով հանդերձ՝ անհանգստացնող կամ առնվազն կասկածելի:
Բանակի զինվորական մասից գնումների մասը պետք է հեռացնել. դրանից շատերը հարստացան. Անդրանիկ Քոչարյան։
Այս պահին սահմանին հանգիստ է, բայց դա չի նշանակում, որ այդ հանգիստ վիճակն ամեն օր ուղեկցելու է մեզ. Անդրանիկ Քոչարյան։
Արեւելյան Վրաստանում մայրաքաղաքի ժամանակով 23:28-ին 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թբիլիսիից 54 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում:
Վերջին 1.5 տարում պատգամավորները քանի՞ անգամ են պարգևավճար ստացել. Վիգեն ԽաչատրյանԼ
«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները կհրավիրվեն Աֆղանստանի հարեւան երկրների երրորդ նախարարական հանդիպմանը: Այդ մասին հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Քուրեշին։
Նախօրեին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը գործնականում ապացուցեց իր դիվանագիտական անկարողությունը և չգոյությունը՝ որպես կառույց ու դիվանագիտական սուբյեկտ:
Երեկ ՀՀ Դատախազությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ «Ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ-ի նկատմամբ ռազմական ագրեսիայի ակտ իրականացնելու և միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտումների առթիվ քրեական գործ է հարուցվել»։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Նիկարագուայի կառավարության ներկայացուցիչներին արգելել է մուտք գործել Միացյալ Նահանգներ՝ որպես միջոց լատինամերիկյան այս պետությունում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ճնշման պատճառով։
Ադրբեջանը, խախտելով բոլոր մարդասիրական օրենքներն ու միջազգային իրավունքի նորմերը, շարունակում է ապօրինի դատական գործընթացները հայ ռազմագերիների նկատմամբ:
Ասա բեյջդ կախի, թե չէ ոտից կբռնեմ, դուրս կշպրտեմ հիմա դահիճից. Ալեն Սիմոնյանը սպառնալիքներ հնչեցրեց։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սինգապուրում անցկացվող Bloomberg New Economy Forum-ի՝ միջազգային հեղինակավոր համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել մասնակից մի շարք պետական ու հասարակական հայտնի գործիչների, ազդեցիկ լրատվամիջոցների ղեկավարների հետ:
ՄԱԿ-ը մտահոգությամբ հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումներին և կոչ անում գործել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների համաձայն:
«Այդ ամենին պետք է դիմակայենք մեր միասնականությամբ, ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, որպեսզի կարողանանք պայքարել ներքին ու արտաքին թշնամու դեմ: Հակառակ դեպքում, վաղը տալու են Վայոց ձորը և ճանապարհը շարունակեն դեպի Երևան: Մենք մի անգամ գոնե մեր բռունցքը պետք է ցույց տանք թշնամուն, եթե ցույց չտվեցինք՝ թշնամու այս գործողությունները դեռ երկար են շարունակվելու և ոչ միայն՝ Սյունիքում: Որքան մենք լռում ենք, թուրքն այդքան առաջ է գալիս, որքան թուլանում ենք, թուրքի բռունցքն ավելի ուժեղ է իջնում մեր երկրի վրա»,- եզրափակեց Օնիկ Ավագյանը:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությանը:
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը սկսել է հրապարակել Հայաստանի արևելյան սահմանագոտու ուղղությամբ ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով ունեցած զոհերի և վիրավորների մասին տվյալներ:
Նոյեմբերի 16-ին Թուրքիայի ապաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
168.am-ի տեղեկություններով՝ ժամեր անց Հայաստանում վայրէջք կկատարի Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովին տեղափոխող ինքնաթիռը։
Նոյեմբերի 16-ին Ադրբեջանը հարձակվել է ՀՀ արևելյան ուղղությամբ կիրառելով հրետանի և զրահատեխնիկա։ Հայկական կողմի կորուստների մասին պաշտոնական և իշխանամետ աղբյուրները տարբեր տեղեկություններ են տալիս։ ՀՀ ՊՆ-ն հայտնել է միայն 1 զոհվածի անուն*` նշելով, որ տվյալները ճշտվում են։ Մինչ այդ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել էր առնվազն 15 զոհի մասին։
ՀՀ ՍՈՒՎԵՐԵՆ տարածք են ներխուժել եւ սա կարմիր գիծ պետք է լինի բոլոր կառույցների համար, մինչդեռ ստանում ենք հերթական` կեղծ հավասարության նշան դնող կոչը ու սա մեր դիվանագիտության կոպտագույն սխալների հետեւանքն է, նախորդ գրառումս հենց սրա մասին էր։
Հայ զինվորը պետք է գերի չընկնի» քննադատական քոմենթներին վերջ տվեք էլի։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նոյեմբերի 16-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Խաղաղությունը և անվտանգությունը կանխարգելիչ դիվանագիտության միջոցով» թեմայով հանդիպմանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ՝ Ազգային ժողովի շենքի մոտ ոստիկանական ուժեր են բերվում:
Այս ժամկետանց քծնողը, այժմ էլ փոխելով տերերին, կարճ ժամանակ առաջ եթերում հայտարարեց, որ Նիկոլը իշխանությունը զավթելու համար իրավունք ուներ գրավելու Ռադիոտունը, բայց եթե որևէ մեկը նրան իշխանությունից հեռացնելու համար նույն քայլին փորձի դիմել, ապա պետք է գնդակահարել այդ մեկին. դա է պահանջում օրենքը…
Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ չնայած Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանը՝ չի կարելի բացառել, որ Երևանը կարող է դիմել ՀԱԿՊ-ին օգնության համար: