Նիկոլին պահել են 9-րդ կետն իրականացնելու համար, դրանից հետո ինքը չի լինելու. Արտակ Զաքարյան
Եկե՛լ է առերեսման պահը, կամ հասարակության այդ ստվար հատվածը իրենից դուրս կվանի կապիտուլյանտ կուռքերին ու այս անգամ իրապես տեր կկանգնի իր ճակատագրին կամ բոլորիս կտանի «նոր Հայաստան»՝ դեպի նոր թուրքական էրմինիստան վիլայեթ։
Ի՞նչ է նշանակում 24 անհետ կորած. փախե՞լ են դիրքից, զոհվե՞լ են. ի՞նչ է եղել. Արտակ Զաքարյան
Սահմանի երկայնքով թշնամու զորքերի կուտակումները շարունակվում են, սակայն կառավարությունը ոչ մի համարժեք քայլ չի ձեռնարկում, նույնիսկ չի զինում Սյունիքի և սահմանամերձ գոտու բնակիչներին:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է մամուլում և սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները, թե նոյեմբերի 14-ին հայկական կողմը 6 ադրբեջանցի զինծառայող է գերեվարել, այնուհետև գաղտնի վերադարձրել նրանց:
Կրկնում եմ. 3–4 օր առաջ թշնամին հնարավորություն է ստացել Սյունիքը ևս մեկ տեղից կտրելու և Նախիջևան դուրս գալու։ Ստացել է շնորհիվ Իլհամ Ալիևի կամակատարի, որը տիրացել է ՀՀ-ում իշխանությանը։
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տակեո Մոդին հրաժարվել է հարավկորեացի եւ ամերիկացի իր գործընկերների հետ նոյեմբերի 17-ին Վարշավայում պլանավորված համատեղ խորհրդաժողովից Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի միջեւ տարածքային վեճի պատճառով:
ՀՀ իշխանությունները երկերեսանիությամբ են զբաղվում: Նրանք խոսքերով ասում են՝ պետք է օգնություն, բայց որպեսզի այդ օգնությունն իրականացվի, հարկավոր է ենթակառուցվածք: Իսկ ենթակառուցվածք չեն ցանկանում ստեղծել, քանի որ դա ամերիկացիները չեն ցանկանում: Ի վերջո, կողմնորոշվեք՝ ի՞նչ եք ցանկանում: Եթե ցանկանում եք, որ ՌԴ-ն օգնի, ստեղծեք ռազմական ենթակառուցվածք, կամ պետք է շարունակեք դատարկաբանել: Սա Երևանի ինչ-որ հրապարակ չէ, շատախոսել պետք չէ, այլ պետք են կոնկրետ գործողություններ:
2020 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշման արդյունքում, այս մասին նա անձամբ է հայտարարել ԱԺ ամբիոնից, Սյունիքի մարզում հայկական զորքերը հետ քաշվեցին 100-150 կմ հետ, բազմաթիվ գյուղեր հայտնվեցին թշնամու թիրախում, քանի որ բոլոր բարենպաստ դիրքերը զբաղեցրեցին ադրբեջանցիները։
Դատարանը մերժել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու` Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու Քննչական կոմիտեի միջնորդությունը:
Մտածել, որ սա թույլտվություն է ադրբեջանին ճիշտ չէ, բայց այն, որ այստեղի իշխանավորները խճճվել են սեփական ստերի տոպրակի մեջ ու այդ ստի տոպրակի պատճառով ամեն անգամ ավելի մեծ արհամարանքի են արժանացնում երկրի` վստահաբար:
Իշխանության գլուխ կանգնած՝ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները որոշակի շարժում են դրսեւորում ներառական կառավարության ստեղծման կողմը, սակայն ցուցաբերվող քայլերն առայժմ դեռ բավական չեն: Նոյեմբերի 17-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ Աֆղանստանի աջակցման ներկայացուցչության ղեկավար Դեբորա Լայոնսը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիսթինե Վայգանդի հետ։
Ֆրանսիան նոյեմբերի 18-ին սկսում է POLARIS 21 խոշորամասշտաբ ռազմածովային զորավարժությունները, որոնք անցկացվելու են Միջերկրական ծովի արեւմտյան մասում եւ երկրի ատլանտյան ափին:
Առաջին անգամ դրա հետ առևերեսվել ենք 2018 թվականի Դուշանբեում՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո, երբ Ալիևը հայտարարվեց կիրթ ու կառուց ողական, իսկ կողմերին հրաման իջեցվեց ՉԿՐԱԿԵԼ։
Բելառուսի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ անցած օրվա ընթացքում Լեհաստանի հետ սահմանին շտապ բուժօգնության մասնագետներին են դիմել ինը միգրանտներ, որոնցից երկուսին հոսպիտալացրել են։
Սինգապուրում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրույց է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական քաղաքականությունը համակարգող նախարար Հենգ Սուի Քիթի հետ:
Գերիների հարազատների հետ վերջին անգամ հանդիպել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի աներձագ-պատգամավորի և այլոց հետ Հունաստանի կղզիներից մեկում ծովափնյա հանգստի ընթացքում ակտիվ պարելուց հետո։
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի անհեթեթ թեզ է շրջանառվում, թե դեսպանների պաշտոնում քաղաքական նշանակումները արդարացված են, քանի որ նշանակվողները մոտ են նախարարի և վարչապետի հետ, հետևաբար «բան պետք լինի, շտապ կկապնվեն, գործը չի կանգնի»:
Սյունիքի 6 գյուղի բոլոր 250 ընտանիքի գումար, վառելիքի կտրոն, բենզին, դեղ ենք հատկացրել Կառավարության կողմից. Նիկոլ Փաշինյան:
«Թալիբան» շարժման անդամները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բջջի դեմ գործողություն են անցկացրել Աֆղանստանում, Քաբուլի հյուսիսում:
881 միլիոն դրամ կուղղվի Կառավարության պահուստային ֆոնդ:
Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքից 41 քառակուսի կմ օկուպացրել է։ Ոմանք, ավելին, հայտարարեցին, որ երկիրը ենթարկվել է անեքսիայի։ Մինչդեռ միջազգային հանրությունից՝ ՄԱԿից, ԱՄՆ-ից, Եվրոպայի խորհրդից, լոկ հասցեական կոչեր են հնչեցնում` ուղղված Երեւանին եւ Բաքվին՝ զերծ մնալ բռնություններից։ ՌԴ արձագանքն էլ` Պեսկովի բերանով, այն է, որ կողմերի՝ զսպվածություն հանդես բերելու հարցում որոշիչ դերակատարում են ունեցել իրենց` Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերը։
«Արցախի հարցը հանեց, հիմա Սյունիքն է տալիս, բայց չէ՞ որ Հայաստանը Հարավկովկասյան տարածաշրջանում կշիռ ուներ ոչ թե Երևանով, այլ Սյունիքով ու Արցախով: Եվ հենց երկու կշիռներն է տալիս թուրքերին: Մինչև 2018 թվականը գործընթացները բերում էին Արցախի միջազգային ճանաչմանը, ինչի արդյունքում երկու հայկական պետություններով Հարավկովկասյան տարածաշրջանում դոմինանտ կդառնար հայկական գործոնը: Նիկոլը մեր ձեռքից Արցախի 75 տոկոսը դավադրաբար հանձնեց:
Տեսնում ենք պնդումներ, թե Սյունիքում շրջափակման մեջ գյուղեր կան. եթե չունենք, որտեղի՞ց է այդ տեղեկատվությունը. Փաշինյանը՝ Գնել Սանոսյանին:
Վերջերս տեղի ունեցավ հանրակրթական դպրոցների տնօրենների մրցույթ, որի միջոցով համապատասխան հանձնաժողովները, կոնկրետ ընթացակարգերի համաձայն, պետք է կատարեն իրենց ընտրությունը։ Ինչպես հայտնի է, իշխանությունները բավական ակտիվ են այս գործընթացում և ամեն կերպ փորձում են սեփական թեկնածուներին, ինչ գնով էլ լինի, դարձնել տնօրեն։
Նոյեմբերի 16-ի ադրբեջանական հերթական ագրեսիայից առաջ, մոտ տասն օր շարունակ ռուսաստանյան լրատվամիջոցները ավելի ու ավելի հաճախակի էին բարձրաձայնում այն մասին, որ Հայաստանում նոր թափ է ստացել հակառուսական հիստերիան:
Կառավարությունը ընդունեց 2021-2026 թթ. միջոցառումների պլանը:
Հայաստանն ու հայ ժողովուրդը չհասցրեց հաղթահարել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած քաղաքական, տնտեսական, տարածքային, սոցիալական և այլ խնդիրները, հերթական պատերազմի վտանգը կախվեց մեր գլխին՝ արդեն ՀՀ ինքնիշխան տարածքում։
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին՝ հայտարարեց, որ երեկ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկ է հնչեցրել, որն ընդունելի է Հայաստանի համար։