Բաժիններ՝

Մեկ ժամում երկրորդ երկրաշարժն է գրանցվել Վրաստանի արևելքում

Արեւելյան Վրաստանում մայրաքաղաքի ժամանակով 23:28-ին 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թբիլիսիից 54 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Գուգուտի գյուղի մերձակայքում՝ Դմանիս քաղաքից 11 կիլոմետր դեպի հարավ-արեւելք հեռավորությամբ՝ 10 կիլոմետր խորությամբ: Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել է Վրաստանում, 7,0 մագնիտուդով տեղի է ունեցել 1991 թվականին Ռաչա եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում:

Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել է 9 բալ: Այդ երկրաշարժի հետեւանքով զոհվել է մոտավորապես 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տներ եւ հազարավոր արդյունաբերեկան օբյեկտներ, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս