ՄԱԿ-ը մտահոգությամբ է հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումներին

ՄԱԿ-ը մտահոգությամբ հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումներին և կոչ անում գործել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների համաձայն: Այս մասին նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքը՝ պատասխանելով ՄԱԿ-ում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը որևէ մեկնաբանություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումների վերաբերյալ:

«Մենք շարունակում ենք ստանալ տեղեկություններ այդ մասին և ավելին կարող ենք ասել ուշ: Թեպետ պարզ է, որ մենք մտահոգությամբ ենք հետևում այս վերջին բռնությունների մասին հաղորդագրություններին, և պետք է դեռևս ստուգենք այդ հաղորդագրությունները: Այս պահին բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, գործել համաձայն նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների և դրանց առնչվող ցանկացած մտահոգություն լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով: Մենք ցանկանում ենք խուսափել նախկինում առկա էսկալացիայից»,- ասել է Անտոնիո Գուտերեշի փոխխոսնակ Ֆարհան Հաքը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930