Բաժիններ՝

Թալիբներին կհրավիրեն Աֆղանստանի հարևանների հաջորդ նախարարական հանդիպմանը

«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները կհրավիրվեն Աֆղանստանի հարեւան երկրների երրորդ նախարարական հանդիպմանը: Այդ մասին հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Քուրեշին։

«Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունը կհրավիրվի Աֆղանստանի հարեւանների հաջորդ հանդիպմանը»,- նոյեմբերի 17-ին մեջբերում է անում Dawn թերթն արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքից, որը հանդես է եկել Սենատի արտաքին գործերի կոմիտեի նիստում:

«Իսլամաբադի ռազմավարությունը Քաբուլի հետ կառուցողական փոխգործակցության պահպանումն է»,- ընդգծել էնա:

Ինչպես նշում է հրատարակությունը, Պակիստանը մշակել է Աֆղանստանի հարեւանների միջեւ կոնսուլտացիաների նոր մեխանիզմ այդ երկրի իրադրության վերաբերյալ՝ օգոստոսի կեսերին թալիբների կողմից իշխանության զավթումից հետո: Բանակցությունների մասնակիցներն են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Պակիստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը:

Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին Իսլամաբադում, երկրորդը՝ հոկտեմբերի 27-ին Տաշքենդում:

«Թալիբան» շարժումը չի հրավիրվել նիստեից ոչ մեկին: Երկրորդ կոնսուլտացիաների մասնակիցները համատեղ պաշտոնական հայտարարության մեջ միջազգային հանրակցությանը կոչ են արել «շարունակելու դրականորեն փոխգործակցել Աֆղանստանի հետ եւ մշակելու երկարաժամկետ ճանապարհային քարտեզ՝ քաղաքական փոխգործակցության, տնտեսական ինտեգրացման եւ տարածաշրջանային համագործակցության հարցերի առաջմղման համար:

Աֆղանստանին նվիրված հաջորդ հանդիպումը տեղի կունենա Չինաստանում: Թեեւ դրա ժամկետները տակավին որոշված չեն, ամենայն հավանականությամբ, այն կկայանա հաջորդ տարվա սկզբին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս