«Պետք է ամեն կերպ աջակցենք մեր զինծառայողներին, որ էս ապիկարները նրանց թողել են բախտի քմահաճույքին». Շիրազ Խաչատրյան

Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Հայ զինվորը պետք է գերի չընկնի» քննադատական քոմենթներին վերջ տվեք էլի։

Մի պահ մտածել եք, թե բարձրադիր լեռներում տեղակայված վրանների մեջ ոնց են ծառայությունն անցկացնում նույն էտ զինվորները, երբ համարյա բացակայում են պաշտպանական օբյեկտները, չկան համապատասխան ենթակառուցվածքներ, թիկունքային ապահովումն անբավարար է գործում, ունեն սահմանափակ չափով սպառազինություն, մեր միջդիրքային հեռավորությունները հասնում են կիլոմետրերի, էլ չխոսեմ կապի, արագ արձագանքման և այլ խնդիրների մասին։

Քավ լիցի, չեմ արդարացնում ոչ գերի ընկնելը, ոչ փախուստը, բայց շատ հանգամանքներ կան, որ մինչ երկկողմանի բախումն է արդեն պարզ, պատկերը հստակ է, թե ինչ պետք է լինի, չհաշված նաև շատ այլ դրվագներ, որ կռվի ժամանակ չես կարող պարզել։

Պետք է ամեն կերպ աջակցենք մեր զինծառայողներին, որ էս ապիկարները նրանց թողել են բախտի քմահաճույքին, իսկ խորքային չտիրապետելով իրավիճակներին, էկրանի ետևից քննադատելով դժվար կացության մեջ ընկած զինվորին, ուղղակի թելում եք էս իշխանությունների՝ պատասխանատվությունից խուսափելու թելը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930