Բաժիններ՝

Թալիբները ԻՊ-ի բջջի դեմ գործողություն են անցկացրել Քաբուլում

«Թալիբան» շարժման անդամները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բջջի դեմ գործողություն են անցկացրել Աֆղանստանում, Քաբուլի հյուսիսում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է մայրաքաղաքի ոստիկանության մի աղբյուր: Աղբյուրի տվյալներով՝ այժմ այդ շրջանը գտնվում է թալիբների անվտանգության ուժերի հսկողության ներքո: Քաբուլի ոստիկանությունում հաղորդել են, որ թալիբներն այդ գործողության ընթացքում ոչնչացրել են ԻՊ-ի խմբավորման առնվազն երեք զինյալների:

Նոյեմբերի 17-ին աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հաղորդել է, որ Քաբուլում երկու պայթյուն է որոտացել: Առաջին պայթյունը տեղի է ունեցել Դաշթե-Բարչիի շրջանում: Տեղի բնակիչների խոսքով՝ այն չորս մարդու կյանք է խլել, եւս երկուսը վիրավորվել են: Երկրորդ պայթյունը որոտացել է Քաբուլի արեւմտյան մասում. այնտեղ զոհվել է հինգ խաղաղ բնակիչ, եւս յոթը տուժել են: ԻՊ ահաբեկչական խմբավորումն ավելի ուշ ստանձնել է այն երկու պայթյունների պատասխանատվությունը, որոնք իրականացվել են նոյեմբերի 17-ին Աօղանստանի մայրաքաղաք Քաբուլում:f

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930