Երեկ ՌԴ ՊՆ-ն հանդես է եկել առաջարկություններով, որոնք մեզ համար ընդունելի են. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին՝ հայտարարեց, որ երեկ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկ է հնչեցրել, որն ընդունելի է Հայաստանի համար։

«Երեկ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ ես հայտարարեցի, որ 2021 թվականի մայիսից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ 3 առաջարկ է հնչել Ռուսաստանի Դաշնության կողմից և 3-ն էլ ըստ էության մեզ համար ընդունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ։

Երեկ իմ հայտարարություններից հետո Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, և ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են․․․»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա նաև դիմեց պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին, որպեսզի քայլեր ձեռնարկվեն և ռուսական կողմի արված առաջարկն իրագործվի․

«Պարոն Պապիկյան Ռուսաստանի Դաշնության Ձեր գործընկերոջ հետ, խնդրում եմ, ճշգրտեք մանրամասները, և փորձենք իրագործել առաջարկները Ռուսաստանի Դաշնության արած առաջարկների շրջանակներում և հիման վրա․․․»։

Մանրամասները՝ 168am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս