Բաժիններ՝

Ճապոնիան ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հետ խորհրդաժողովից հրաժարվել է տարածքային հարցերի պատճառով

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տակեո Մոդին հրաժարվել է հարավկորեացի եւ ամերիկացի իր գործընկերների հետ նոյեմբերի 17-ին Վարշավայում պլանավորված համատեղ խորհրդաժողովից Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի միջեւ տարածքային վեճի պատճառով: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ում Տոկիոյի դեսպանության ներկայացուցիչը:

Նա հայտարարել է, որ Ճապոնիան նոյեմբերի 16-ին «վճռական բողոք է հայտնել» Հարավային Կորեայի ոստիկանության ղեկավարի՝ Ճապոնական ծովում երկու երկրների կողմից վիճելի կղզիներ այցի կապակցությամբ, կղզիներ, որոնք Ճապոնիայում հայտնի են որպես Տակեսիմա, իսկ Հարավային Կորեայում՝ Տոկտո: Ներկայում դրանք գտնվում են հարավկորեական վերահսկողության ներքո:

Արդյունքում, Միացյալ Նահանգների, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալների՝ Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների շուրջ անցկացված մամուլի ասուլիսում ներկա է գտնվել միայն ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը:

Նա ամենասկզբում լրագրողներին հայտնել է, որ «Ճապոնիայի եւ Կորեայի Հանրապետության միջեւ գոյություն ունեն մի քանի երկկողմ տարաձայնություններ, որոնց կարգավորումը շարունակվում է», բայց ընդգծել է, որ մամուլի ասուլիսում իր հարավկորեացի եւ ճապոնացի գործընկերների բացակայությունը կապված է այն հանդիպման հետ, որը նա համարել է «կառուցողական եւ նշանակալի», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930