Բաժիններ՝

Ինդոնեզիայի հյուսիսում սողանքների զոհերի թիվը հասել է 33-ի

Ինդոնեզիայի հյուսիսային մասում գտնվող Ռիաու կղզիներում սողանքների հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-ի:

«Զոհվածների մարմինները Ռիաու կղզիների ոստիկանությունում են գտնվել մինչև երեկոյան ժամը 7-ը: Ընդհանուր առմամբ, զոհվել Է 33 մարդ», – հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ բրիգադի գեներալ Ահմադ Ռամադանը:

Բացի այդ, 21 մարդ համարվում է անհետ կորած։ Ավելի վաղ հաղորդվել Էր 25 զոհի մասին։ Ռիաու կղզիներում սողանքները սկսվել են հորդառատ անձրևների պատճառով։ Ներկայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնք բարդանում են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031