«Հիշո՞ւմ եք չէ, որ սրանց համար ավտարիտետ էին բացառապես միջազգային հիմնարկները»․ Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիշո՞ւմ եք չէ, որ սրանց համար ավտարիտետ էին բացառապես միջազգային հիմնարկները։

Հիմի դուք նայեք թե հայտնի Գելափն ինչ ա ասում Ազատ գյուղի ողբերգության թեմայով։ Եվ ուրեմն, ըստ հարցման արդյունքների նիկոլի առաջ քաշած թեզը, նու էն կռիվ կինոն էլի, որ կառավարության նիստին պատմում էր, թե 5 լիտրանոց կանեստրով բենզին են լցրել, հետո ամանը շպրտել և այլն, հարցվածների 51, 7 տոկոսը ընդհանրապես չի վստահում, իսկ 18, 8 տոկոսն ավելի շուտ չի վստահում։

Ասել է թե, հարցվածների մոտ 69 տոկոսը չի վստահում վարչապետ կոչվածի բանավոր առաջ քաշած լոլոյին։

Ինչ ա ստացվում. եթե անգամ նման ողբերգական դեպքի մասով ա հանրային տոտալ անվստահություն, երբ անհասկանալի պայմաններում 15 զինծառայող մահացավ, էլ ինչ իշխանության կամ կառավարության հանդեպ գոյություն ունեցող վստահության, բարձր վարկանիշի մասին ա խոսքը։

Դատարկաբանություն ու պաթոս։

Էս թվերը վերահաստատում են, որ սրանց ոչ մի խոսք` ո’չ Արցախի հարցում, ո’չ արտաքին քաղաքականության թեմաներով, առավել ևս ներքին քաղաքական խնդիրների վերաբերյալ ունեն զրո վստահություն։ Մարդկանց ընդամենը թմրեցնում են, մանիպուլացնում ու անցնում հերթական ռաունդին։

Սրանք զրոյական իշխանություն են` մինուսավոյ ռեյտինգով»։

Տեսանյութեր

Լրահոս