Բաժիններ՝

Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում դադարեցնել անօրինական ռազմական ներկայությունը Սիրիայում

Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում անհապաղ դադարեցնել անօրինական ռազմական ներկայությունը Սիրիայում և երկրի թալանը: Այսօր կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չէր ընդունել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման շուրջ բանաձևը, որով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին կոչ Է արվում ամերիկյան զորքերը դուրս բերել Սիրիայից: Փաստաթղթին կողմ էր քվեարկել 103 օրենսդիր, դեմ՝ 321-ը։

«Սիրիական ճգնաժամը շուտով կբոլորի իր 13 տարին, այն հանգեցրել Է առնվազն 350 հազար մարդու մահվան, ևս 14 միլիոն մարդ մարդասիրական օգնության խիստ կարիք ունի: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն առաջվա պես կարծում է, որ դեռ վաղ է զորքերը դուրս բերել, և մտադիր չԷ դադարեցնել իր անօրինական ռազմական ներկայությունը Սիրիայում», – ասել է Մաո Նինը։

Նա նշել է, որ «Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին՝ իրապես հարգել մյուս պետությունների ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, անհապաղ դադարեցնել անօրինական ռազմական ներկայությունը Սիրիայում և երկրի թալանը»:

Դրա հետ մեկտեղ դիվանագետը կոչ է արել ԱՄՆ-ին՝ չեղարկել անօրինական միակողմանի պատժամիջոցները Սիրիայի դեմ, ինչպես նաև վերջ դնել արհեստական կերպով հումանիտար աղետ ​ստեղծելուն ու խորացնելուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս