Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակաբար սատարել Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը. դեսպան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը հանդիպումներ է ունեցել Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ քննարկելու տնտեսական և անվտանգային հարցերն այդ մարզերում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
Դեսպանը փաստեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակաբար սատարել Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը Վայոց Ձորի և Սյունիքի մարզպետների հետ քննարկել է մարզերում տնտեսական և անվտանգային հարցերը