ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր մերձավորարևելյան շրջագայության ընթացքում մուտք չի գործի Իսրայելի տարածք այնտեղ շարունակվող բողոքի ակցիաների պատճառով:
Մարտի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:
Ոստիկանության աղբյուրը նաև հավելել է, որ երկրորդ զոհվածը «Թալիբան»-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Էր։
Բորելի խոսքով՝ օրենքի վերջնական ընդունումը «կարող է լուրջ հետևանքներ ունենալ» ԵՄ-Վրաստան հարաբերությունների վրա։
ՀՀ կառավարության՝ մարտի 9-ի նիստի ընթացքում գործադիրը հավանություն է տվել 2023 թ. հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Մարտի 9-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2023» տարեկան զեկույցը:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են հայ-հունական երկկողմ համագործակցության բարձր մակարդակը:
Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 8-ին Կահիերում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Խալիֆա Շահեն Ալ-Մարարի հետ:
Այսօր, դիզվառելիքի շինծու գործով հերթական դատական նիստից առաջ, 168.am-ը Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց՝ ինչպես է վերաբերվում այն հակադրություններին, որ մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է սահմանին իրավիճակի սրման մասին, մյուս կողմից էլ ասում է, որ հավատարիմ է խաղաղության օրակարգին։
Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մարտի 8-ին Կահիերում հանդիպել է Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարի դիվանագիտական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսսա Ալ-Հարսիի հետ:
«Այսինքն՝ մեկին ազատել են պարտքերից, մեկին՝ մի հրաշքով սնանկությունից են փրկել, երրորդին՝ մի քանի միլիոն վարկային պարտավորություն են մարել և նոր վարկեր են թույլ տվել, որ ձեռք բերի, մեկի բիզնեսն են կայացրել և այլն… Ու կանչել են ՀՔԾ ասել են՝ ամեն ինչի գինը մեկ-երկու ստորագրութուն է ՝ խնդիր է՞ դա քեզ համար: Ցավոք, այդ մարդկանց համար մարդկային և մասնագիտական արժանապատվությունից ավելի կարևոր է եղել այդ թուղթը ստորագրելը. հիմա գալիս են դատարան, և տեսնում ենք, թե ինչպես չեն կարողանում հիմնավորել իրենց ասածը»,- պարզաբանեց նա:
Փետրվարի 27-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դադարեցրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները`էական կարգապահական խախտման հիմքով։ Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել էր Արդարադատության նախարարությունը: Միջնորդության հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա իր վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ-ի կայացրած որոշման առնչությամբ: Ըստ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ նա հրապարակայնորեն […]
Դիզվառելիքի շինծու գործով հերթական դատական նիստը` ՈՒՂԻՂ
Զարուհի Նախշքարյանն ու նրա ներկայացուցիչները պատասխանում են լրագրողների հարցերին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային երկօրյա այցով մեկնել է Վրաստան:
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 8-ի ժամը 21։30-ից մարտի 9-ի ժամը 04։15-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, Ասկերանի և Բերձորի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Կարո՞ղ եմ մտածել՝ խնդիր է եղել դադարեցնել դատավոր Նախշքարյանի լիազորությունները. Զարուհի Նախշքարյան
Գործ ունենք ոչ թե ԲԴԽ-ի, այլ Կարեն Անդրեասյանին առընթեր խորհրդակցական մարմնի հետ. Ռուբեն Մելիքյան
ԲԴԽ-ում գոյություն ունի ընդհանրական դեսպոտիզմի տենդենց. Սիրանուշ Սահակյան
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների հատկացումների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ կոչ է արել 2024 ֆինասնական տարում ուղիղ մարդասիրական օգնություն տրամադրել Ադրբեջանի շրջափակման մեջ գտնվող արցախցիներին:
Այսօր առավոտյան Կառավարության հերթական նիստից առաջ Մելիք-Ադամյան փողոցի Կառավարության շենքի մուտքի մոտ, որտեղից Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը մտնում էր շենք, և այդ պահին երկու տղամարդ անցնում էին այդ հատվածով, այդ ժամին հավանաբար շտապում էին աշխատանքի: Վայրկյաններ անց ոստիկանության ավելի քան երկու տասնյակ ծառայողներ, կարծես մեկ հրահանգով, վազեցին դեպի քաղաքացիներն ու սկսվեց հրմշտոց, ծեծկռտուք, գոռգոռոց։
Մինչև այժմ ԲԴԽ-ից Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ որոշումը չենք ստացել. Ռուբեն Մելիքյան
Ինչպես հայտնի է՝ մարտի 7-ին կայացավ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի նախաձեռնությամբ լույս ընծայված «Բանակցային առաջնագծում» ժողովածուի շնորհանդեսը: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ միջոցառմանը մասնակցելու համար հատուկ հրավերներ չէին ուղարկվել: «Թեմայով հետաքրքրվածները բազմաթիվ էին՝ դահլիճը լեփ-լեցուն էր, ներկաների մի մասը միջոցառմանը հետևում էին ոտքի վրա: Ներկա էին բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնց շնորհիվ միջոցառումը լուսաբանվում էր […]
Զարուհի Նախշքարյանի ու նրա ներկայացուցիչներ Ռուբեն Մելիքյանի և Սիրանուշ Սահակյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Իրադրության նոր սրում ունենք ԼՂ-ում. Նիկոլ Փաշինյան
Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Անդրանիկ Օհանյանի ընտանիքի անդամներին, ծառայակից ընկերներին և հարազատներին:
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև, թե ովքեր և որ խմբակներն են Հայաստանում ոգևորված աջակցում վրացի ցուցարարներին։
Փաստացի, Նիկոլն ու Ալիևը շարունակում են չորս ձեռքով խաղալ միևնույն «Ռեքվիեմն» Արցախի ու հայ ժողովրդի համար:
Բողոքի զանգվածային ակցիաներից հետո Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է խորհրդարանից հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրինագիծը: