Թե ՛ 2019թ., և թե՛ 2023թ. հարցվածները կողմ են Ամուլսարի շահագործմանը. Gallup International
GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ներկայացնում էր հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում և Արցախում տեղի ունեցած ակտուալ իրադարձությունների վերաբերյալ հարցումների արդյունքները:
Հարցերից մեկն առնչվում էր Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնից ազատմանը՝ «Փետրվարի 23-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշման համաձայն Ռուբեն Վարդանյանն ազատվեց Արցախի պետական նախարարի պաշտոնից: Ինչպես եք վերաբերվում այս որոշմանը»:
Ըստ հարցման արդյունքների՝ հարցվածների 40%-ը Ռուբեն Վարդանյանի՝ աշխատանքից ազատմանը բացասական վերաբերմունք է ցուցաբերել:
Ինչ վերաբերում է Ամուլսարի շահագործման վերաբերյալ հարցին, Gallup International-ը հրապարակել էր ինչպես 2023թ., այնպես էլ 2019թ.-ին հրապարակած հարցումների պատասխանները:
«Փետրվարի 22-ին ՀՀ կառավարությունը 250 միլիոն դոլարի համաձայնագիր է ստորագրել «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, ըստ որի Ամուլսարի հանքի շահագործումը կվերսկսվի:
Ինչպես եք վերաբերվում այս որոշմանը /2023թ./
Ինչպես եք վերաբերվում Ամուլսարի վերաշահագործմանը /2019թ./» հարցին հարցվածների մեծ մասը, ինչպես 2019-ին, այնպես էլ 2023թ. կողմ է հանքի շահագործմանը:
Մանրամասները՝ տեսանյութում: