
Այսօր Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է․ Արցախի ՄԻՊ-ը՝ բրազիլական Estadão լրատվականին

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը բրազիլական Estadão լրատվականին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակման հետևանքով Արցախի հումանիտար իրադրությունը։ Գեղամ Ստեփանյանը ընդգծել է՝ այսօր Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է:
«Ամեն օր մարդիկ պետք է հարմարեցնեն իրենց առօրյան հովհարային անջատումների ժամանակացույցին, որպեսզի կարողանան համապատասխանաբար պլանավորել օրը Սննդամթերքի կամ որևէ այլ անհրաժեշտ արտադրանքի հայտնաբերումն ևս մեծ դժվարություն է։ Պարենային ճգնաժամն անմիջապես հարվածել է Արցախին, մարդիկ ցուրտ պայմաններում ստիպված են ժամերով հերթ կանգնել խանութների մոտ՝ կառավարության կողմից ներկայացված կտրոններով սննդամթերքի խիստ սահմանափակ քանակություն ստանալու համար»,- նշել է Ստեփանյանը։