Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ N զորամաս

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 10-ին անակնկալ այցելել է ՊՆ N զորամաս։

Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից, նախարար Պապիկյանը շրջել է զորամասում, հետևել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև ամիսներ առաջ զորամասը համալրած նորակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց ծառայությամբ, հետևել ուսումնական ծրագրով սահմանված մարտավարամասնագիտական և ֆիզիկական պատրաստության դասընթացներին։

Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը եղել է նաև զորամասի զորավարժարանում, տեղում ծանոթացել կրակադաշտի հնարավորություններին, ինչպես նաև զրուցել կրակային պատրաստության գործնական պարապմունքներին ներգրավված զինանձնակազմի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031