Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 5050 նոր դեպք, մահացել է 80 հիվանդ: Այդ մասին հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում:
Կարիբյան ծովի արևելքում գտնվող Բարբադոս կղզին պաշտոնապես հրաժարվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի գերիշխանությունից՝ դառնալով աշխարհի ամենաերիտասարդ հանրապետությունը:
Ֆրանսիայի առողջապահության բարձրագույն վարչությունը (HAS) հանձնարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստել ռիսկի խմբերի եւ խոցելի կատեգորիաների 5-11 տարեկան երեխաներին։
Չինաստանը ողջունում է այն ջանքերը, որոնք Ռուսաստանը գործադրում է տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման համար։
«Եթե եղել են բանավոր պայմանավորվածություններ, կիսվեք, որովհետև մենք փորձ ունենք, երբ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշած էր, որ զորքերը մնում են իրենց տեղերում, բայց հետո մեզ ասացին, որ ինչ-որ բանավոր համաձայնություններ էլ են եղել, և զորքերը դրա պատճառով հետ են քաշվել: Ի վերջո, «նահա՛նջ» հրամանով ավելի շատ տարածք ենք զիջել, քան ռազմական գործողություններով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
ՀՀ իշխանությունների հրահանգով հենց այդ հանդիպումից հետո էլ Արցախի դիրքերից իջեցվել են հայկական դրոշները։
Դեկտեմբերի 5-ին, ի թիվս այլ համայնքների, տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են անցկացվելու նաև Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքում, որտեղ ընտրապայքարն ընթանում է Մասիս քաղաքի նախկին քաղաքապետ, այժմ «Դավիթ Համբարձումյան» դաշինքով ընտրություններին մասնակցող Դավիթ Համբարձումյանի և իշխանության ներկայացուցիչ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սայեն Հայրապետյանի միջև։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը առանցքային խնդիր է համարում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ փոխգործակցության ակտիվացումը, ինչպես նաև վստահ է, որ այն նորացման անհրաժեշտության ունի։ Այդ մասին ըստ «ՏԱՍՍ»-ի, Լատվիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Ճապոնիայում հաստատվել է կորոնավիրուսի օմիկրոն նոր շտամով վարակման առաջին դեպքը: Այդ մասին հաղորդել է «Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական շրջանների աղբյուրների: Գործակալության տվյալներով՝ խոսքը մի տղամարդու մասին է, որ ժամանել էՆամիբիայից:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Շիրոյանի այսօր՝ նոյեմբերի 30-ին, բավարարել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանին՝«Վովայի Արշակին», կալանավորելու մասին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունը։Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության անունից ողջունում եմ ձեզ, ուրախ եմ Մայր հայրենիքում մեկ սեղանի շուրջը տեսնել այսքան հարազատ դեմքեր, Հայ դատի նվիրյալների ու սիրելի ընկերների։
Factor.am-ը, հղում անելով Իշխանասար գյուղի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանին, տեղեկություն տարածեց, որ ադրբեջանական զորքերն Իշխանասարի հատվածում հետ են քաշվել Հայաստանի սուվերեն տարածքից։
«Դատավոր Նախշքարյանն այն ժամանակ, երբ դեռ էլեկտրոնային մակագրման համակարգն էր գործում, ստանում է այն գործը, որով անչափահաս Շուշան Փաշինյանը, ում օրինական ներկայացուցիչներն էին Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, դատի է տալիս Նարեկ Սամսոնյանին՝ իրեն վիրավորելու և զրպարտելու համար»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց իրավապաշտպան, Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը:
Գերմանիայի ապագա կանցլեր Օլաֆ Շոլցը կողմ է բնակչության բոլոր շերտերի համար կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման ներդրմանը։ Այդ մասին նա հայտարարել է ԳԴՀ իշխանությունների՝ դաշնային նահանգների վարչապետների հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Bild թերթին։
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Իշխանասարում. Սերոբ Գասպարյանը մանրամասնում է
Էսօր դու արդարացնում ես մեկին, ով թողեց, որ եղբորդ արձանը պղծեն. Գասպարյանը՝ Արամ Սարգսյանին
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ սահմանին կրակել-չկրակելու հրամանի վերաբերյալ հարցին, նշել է.
Հայ լինելու համար հղի կանանց փորը ճղում էին. ի՞նչ խաղաղություն. Սերոբ Գասպարյան
COVAX միջազգային մեխանիզմը կորոնավիրուսային վարակի դեմ AstraZeneca ընկերության լրացուցիչ 4,7 միլիոն դեղաչափ պատվաստանյութ կտրամադրի ԿԺԴՀ-ին:
Նոյեմբերի 28-ին Աշգաբադում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի ընթացքում Իրանը, Ադրբեջանն ու Թուրքմենստանը՝ Կասպից ծովի երեք երկրները, կնքեցին գազի տարանցման աննախադեպ խոշոր եռակողմ համաձայնագիր, իսկ իրենց իսկ մեկնաբանությամբ՝ դարակազմիկ և պատմական համաձայնագիր։
Երեկ՝ նոյեմբերի 29-ին կալանք է դրվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր «Զանգեզուր մայնինգ» ընկերության 12.4 տոկոս բաժնեմասի և կոմբինատի մեկ այլ բաժնետեր՝ «ԱՄՓ հոլդինգի» 12.5 տոկոս բաժնեմասի վրա։
Փոխվարչապետը նաև մանրամասներ է հայտնել երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների հստակեցման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի քննարկումներից:
2021 թ. սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում «գունագեղ» միջոցառմամբ նշվեց ՀՀ անկախության 30-ամյակը։ Հայտարարվել էր, որ ծախսվել է 1-ից 1.2 միլիարդ դրամ գումար՝ ոչ պետական կամ համայնքային բյուջեների հաշվին։ Առանց մրցույթի կազմակերպիչ էր ընտրվել «Դոմինո պրոդաքշն» ՍՊԸ-ն, որն էլ հայթայթել էր այդ գումարը մասնավոր հովանավորներից։
Շուրջ 10 ամսվա դադարից հետո նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցան Փաշինյան-Պուտին-Ալիև հետպատերազմյան երկրորդ բանակցությունները, որի արդյունքներով հայտարարություն տարածվեց:
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, մերժեց Աղվան Հովսեփյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։
Այս մասին հատուկ զեկույցները Մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և ՀԿ-ներին:
Կ. Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշանի մահվանից հետո, ատենապետ է ընտրվել քահանա Զավեն Պճաքչյանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եկեք կպնենք գործի. Հայկ Մամիջանյան:
Այդ օժանդակության նպատակը մեր հայրենակիցներին օգնելն է եղել. Արծվիկ Մինասյան:
Ձեր իշխանության օրոք արդեն եղել են դրվագներ, որոնք արատավորել են հիմնադրամի բարի համբավը. Հայկ Մամիջանյան։