Ճապոնիայում հաստատել են օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը
Ճապոնիայում հաստատվել է կորոնավիրուսի օմիկրոն նոր շտամով վարակման առաջին դեպքը: Այդ մասին հաղորդել է «Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական շրջանների աղբյուրների: Գործակալության տվյալներով՝ խոսքը մի տղամարդու մասին է, որ ժամանել էՆամիբիայից:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Նարիտա» օդանավակայանում թեստավորման ընթացքում նրա մոտ ստացվել է կորոնավիրուսի թեստի դրական արդյունք: Անցյալ շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ամփոփելով արտակարգ նիստի արդյունքները, որոշում է ընդունել կորոնավիրուսի նոր տարատեսակը, որը հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, դասակարգել որպես անհանգստություն առաջացնող: ԱՀԿ-ում В.1.1.529 նոր շտամն անվանել են հունական «օմիկրոն» տառով: ԱՀԿ-ի հայտարարության մեջ ասված է, որ այդ տարատեսակն «ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն անհանգստություն են առաջացնում»:
Երիթավոր սպիտակուցում միանգամից մի քանի փոփոխությունները պոտենցիալ կերպով ունակ են դժվարացնելու հակամարմինների կողմից ախտածինի չեզոքացումը, ինչը կարող է ազդել պատվաստանյութերի արդյունավետության վրա: Բացի դրանից, նախնական տվյալների համաձայն, շտամը տարածման մեծ ունակություն ունի: Առողջապահության համաշխարհային ասոցիացիայի նախագահ Ֆրենք Ուլրիխ Մոնթհոմերին անհանգստություն է հայտնել, որ օմիկրոնն իր վտանգավորությամբ կարող է համեմատելի լինել էբոլա վիրուսի հետ եւ նույնքան վարակիչ, ինչպես դելտա շտամը: Նոր շտամը հայտնաբերվել է ոչ միայն Աֆրիկայի հարավում, այլեւ Հոնկոնգում, Բելգիայում, Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Նիդեռլանդներում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: