Բաժիններ՝

Չինաստանը ողջունում է տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ ՌԴ-ի ջանքերը

Չինաստանը ողջունում է այն ջանքերը, որոնք Ռուսաստանը գործադրում է տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման համար։

ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հրավիրված ճեպազրույցում հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզիանը՝ մեկնաբանելով Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի բարձր մակարդակով կայացած եռակողմ հանդիպումը:

«Չինաստանը ողջունում է Ռուսաստանի ջանքերը տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ: Չինաստանը հույս ունի, որ երկու կողմերը (Հայաստանն ու Ադրբեջանը-խմբ.) կգնան միմյանց ընդառաջ, տարաձայնությունները կհարթեն երկխոսության, խորհրդակցությունների միջոցով և միասին կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,- նշել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930