ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի և ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիրի գլխավորությամբ։
Ֆրանսիայի ԱԳՆ-ում բարձրաստիճան քննարկումներին հիմնավորել եմ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու՝ ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը
5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, Ճապոնիայի Կյուսյու կղզու ափերի մոտ: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանսկի մասնաճյուղը:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգալի դիվանագիտական զիջում է արել Ռուսաստանին՝ հայտարարելով մի հանդիպման նախապատրաստման մասին, որի շրջանակում քննարկվելու են ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ Ռուսաստանի մտահոգությունները, գրում է բրիտանական Financial Times թերթը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ խորհրդարանի Բաղրամյան փողոցի մուտքը փակ էր։ Լրագրողները, ԱԺ աշխատակիցները խորհրդարան էին մուտք գործում տնտեսական մուտքով՝ Դեմիրճյան փողոցի կողմից։ ԱԺ ղեկավարությունը վերանորոգման աշխատանքներ էր իրականացնում։
Առնվազն 10 երեխա է տուժել Ճապոնիայի կենտրոնական մասի Հիգասիուրա քաղաքում մանկապարտեզի սաների խմբի վրա ավտոմոբիլի վրաերթի հետեւանքով: Դեկտեմբերի 9-ին այդ մասին հաղորդում է Asahi թերթը: Երեխաներին տեղափոխել են մերձակա հիվանդանոց, նրանց մոտ ախտորոշվել են թեթեւ վնասվածքներ:
«Փաստ» թերթի ունեցած տեղեկություններով, լուրջ դժգոհություններ են հասունանում իշխող թիմի շարքերում, ընդ որում՝ խոսքը ոչ միայն շարքային կազմի մասին է, ուր դժգոհություններն ու մտահոգությունները տևական ժամանակ առկա են, այլ նաև, այսպես կոչված, «միջին օղակներում»:
ԱԺ–ն ընդունեց 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Քվեարկությամբ օրենքի նախագիծը ստացավ 61 կողմ, 19 դեմ, 1 ձեռնպահ ձայներ, ծրարներով կողմ քվեարկություններ էր թողել նաև ՔՊ-ի 4 պատգամավոր:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նշենք, որ այս նիստերին մասնակցում են բացառապես այնպիսի քաղաքական ուժեր, որոնք հնարավոր ամեն առիթ փնտրում են Փաշինյանի հետ համագործակցելու համար։
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, նշելով, որ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։
ԱԺ–ն փակ գաղտնի քվեարկությամբ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրեց Եղիշե Սողոմոնյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գավառի ընտրված համայնքապետը նույնպես սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Սա ոչ թե «Ժողովուրդ» օրաթերթի, այլ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի համոզմունքն է։ Խոսքը Գավառ խոշորացված համայնքում առավելագույն ձայներով՝ 54 %-ով համայնքապետ ընտրված «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Գուրգեն Մարտիրոսյանի մասին է՝ Գավառի գործող քաղաքապետի: Նշենք, որ նա «Քաղաքացու որոշում» կուսակցությունն է ներկայացնում։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարի 23-ին։ Օրերս հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն արդեն որոշում է կայացրել Թաթոյանի փոխարեն ՄԻՊ-ի պաշտոնում «նշանակել» արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանին։
Մեր պետության և ազգի համար այս դժվարին պայմաններում մենք պարտավոր ենք նեցուկ լինել միմյանց, իրարից ուժ ստանալ և իրար ուժ տալ՝ դիմակայելու և կրկին որպես հզոր պետականություն ունեցող ժողովուրդ վերածնվելու:
Վերջին մի քանի օրերի բուռն իրադարձությունների ֆոնին հետին պլան մղվեց Արցախի պաշտպանության բանակի՝ Շուշիի հարակից հատվածում տեղակայված մարտական հենակետում գրանցված միջադեպը։
Դեկտեմբերի 8-ին, ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորվել է ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։ Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զինված ուժերի Գլխավոր շտաբները դեկտեմբերի 8-ին ՀԱՊԿ-ի Զինվորական կոմիտեի (ԶԿ) նիստում սահմանել են կոալիցիոն ռազմական շինարարության գերակայությունները, հաղորդել է Զինվորական կոմիտեի նախագահ, ՌԴ-ի զնված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
«Եվրասիա» հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնը ներկայացրել է Թուրքիայի ներքաղաքական կյանքի վերաբերյալ վերջին սոցհարցման արդյունքները։ Հարցման 1260 մասակիցների 56 տոկոսը պատասխանել է, որ քվե չի տա Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, եթե նա առաջադրի իր թեկնածությունն առաջիկա ընտրություններում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 8-ի առավոտվա դրությամբ կազմել է 267 միլիոն 182 հազար 894: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
2021 թվականի օգոստոսի 1-ից Վրաստանից արտահանվել է 15,2 հազար տոննա պնդուկ, որի արժեքը կազմել է 69,8 միլիոն ԱՄՆ-ի դոլար: Այդ մասին ասվում է շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության մեջ:
Տականք կա բոլոր հասարակություններում, մարդկային բոլոր խմբերում, ցեղերում ու գերդաստաններում։ Պետություններն ու հասարակությունները, ցեղեր ու գերդաստանները առողջ կամ հիվանդ են նաև նրանով, թե ինչպես են կառավարում տականքին, որքանով են տականքին պահպանում թույլատրելի սահմանում կամ հակառակը՝ հանդուրժում տականքի անցումը դեպի ավելի վերին տիրույթներ։ Իրեն հարգող գերդաստանը տականքին չի նստեցնում սեղանի պատվավոր տեղում, ինչպես որ պատվարժան ցեղը տականքին չի թաղում արժանիորեն։
Թուրքիայի բնակչության ամենահարուստ 10%-ը տնօրինում է ողջ երկրի եկամուտների 54%-ը: Այս մասին հայտնի է դարձել Փարիզի World Inequality Lab-ի կողմից կազմվող համաշխարհային անհավասարության մասին 2021 թվականի զեկույցից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իսկ երբ զինվորը երկրի երկրորդ դեմքից լսում է, որ գերիներն իրենց համար գոյություն չունեն, որ բոլոր գերիները դավաճաններն են, նա հասկանում է, որ այսպիսի Հայրենիքը իրեն դավաճանել է, որ այս Հայրենիքը իրեն չի պաշտպանի։
Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի կարծիքով՝ Հայաստանն այսօր բաժանված է երկու հիմնական գաղափարական քմահաճույքների․ առաջին՝ հայ ժողովուրդը պետք է ապրի հայոց լեռնաշխարհում, դրա համար պետք է տեր կանգնել Արցախին, երկրորդ՝ պետք է Արցախը տալ, դա կարևոր չէ մեզ համար, Թուրքիան մեզ չի ուզում կոտորել և այլն:
Մեծ Բրիտանիան հավելյալ 1 մլրդ ֆունտ ստերլինգ կհատկացնի Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ինդոնեզական Յավա կղզու վրա Սեմերու հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
կարեւոր պարտավորություններ: Չինական կողմը դրականորեն է դիտում ռուս-ամերիկյան շփումները եւ երկխոսությունը, ինչպես նաեւ նրանց հարաբերությունների բարելավումը»,- նշել է նա:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը դեկտեմբերի 8-ին բողոքի նոտա է հանձնել: Այս մասին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: