Հարցվածների 56 տոկոսը պնդում է, որ իր քվեն չի տա Էրդողանին․ սոցհարցում

«Եվրասիա» հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնը ներկայացրել է Թուրքիայի ներքաղաքական կյանքի վերաբերյալ վերջին սոցհարցման արդյունքները։ Հարցման 1260 մասակիցների 56 տոկոսը պատասխանել է, որ քվե չի տա Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, եթե նա առաջադրի իր թեկնածությունն առաջիկա ընտրություններում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հարցվածների 71 տոկոսը նշել է, որ Թուրքիայում լուրջ տնտեսական ճգնաժամ կա, 72․1 տոկոսը պնդել է, որ գործող կառավարությունը չի կարող հաղթահարել ճգնաժամը։ 84․2 տոկոսի կարծիքով՝ ճգնաժամի մեջ մեղավորության ամենամեծ մասնաբաժինը Թայիփ Էրդողանինն է, իսկ հարցվածների 80․3 տոկոսը մտածում է, որ Թայիփ Էրդողանը վատ է կառավարում տնտեսությունը։

Արտահերթ ընտրությունների դեպքում 30․4 տոկոսը նշել է, որ իր քվեն տալու է գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ-CHP), իսկ 27․6 տոկոսը՝ Էրդողանի ղեկավարած իսլամական-պահպանողական «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP)։

Տեսանյութեր

Լրահոս