Բաժիններ՝

Վրացական պնդուկի արտահանումը սրընթաց կերպով աճում է

2021 թվականի օգոստոսի 1-ից Վրաստանից արտահանվել է 15,2 հազար տոննա պնդուկ, որի արժեքը կազմել է 69,8 միլիոն ԱՄՆ-ի դոլար: Այդ մասին ասվում է շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության մեջ:

Ըստ գերատեսչության տվյալների, անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ պնդուկի արտահանումն ավելացել է 3,6 հազար տոննայով (31 տոկոս), իսկ արժեքն ավելացել է 7,3 միլիոն դոլարով (12 տոկոս):

Վրացական պնդուկը ներմուծող երկրների թոփ-10-ում են. Իտալիան՝ 6135 տոննա, Գերմանիան՝ 2904 տոննա, Հայաստանը՝ 964 տոննա, Չինաստանը՝ 780 տոննա, Իսպանիան՝ 446 տոննա, Չեխիան՝ 445 տոննա, Լեհաստանը՝ 337 տոննա, Ռուսաստանը՝ 337 տոննա, Լիտան՝ 284 տոննա, Ուկրաինան՝ 256 տոննա:

Պնդուկի զանգվածային հավաքումը Վրաստանում սկսվել է օգոստոսին: Բարքահավաքն ավանդաբար առաջինն սկսել են երկրի հարավում՝ Սամեգրելոյում եւ Գուրիում, ավելի ուշ նրանց միացել են Կախեթը եւ մյուս այն տարածաշրջանները, որոնք պնդուկ են աճեցնում:

Գերատեսչության տվյալների համաձայն, այս տարի պնդուկի բերքը բարձր որակի է: Ենթադրվում է հավաքել 65-70 հազար տոննա, որոնց արտահանական պոտենցիալը կազմում է 150 միլիոն դոլար:

Գյուղատնտեսության նախարարությունում նշում են, որ 2016 թվականից մարմարագույն մլակների եւ սնկային հիվանդությունների տարածման հետեւանքով պնդուկի արտադրությունը եւ դրա արտահանումն սկսեցին կրճատվել եւ 2018 թվականին հասան նվազագույն 17 հազար տոննայի մակարդակին:

2020 եւ 2021 թվականներին բարձրորակ եւ առատ բերք ստանալ հաջողվեց վնասատուների ոչնչացման ուղղությամբ տարված ակտիվ եւ նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս