Այսօր «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը քննարկում էր կազմակերպել՝ «Մարդու իրավունքների հիմնախնդիրները հետպատերազմյան Հայաստանում և Արցախում» թեմայով: Քննարկման առանցքում էին նաև ռազմագերիների և մշակութային վանդալիզմի հարցերը Արցախի անկախության հանրաքվեից 30 տարի անց։
Աֆղանստանում «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության զինյալների թիվը, հավանական է, աճել է այն ժամանակվանից, ինչ ամերիկացիներն օգոստոսի վերջին իրենց զորքերը դուրս բերեցին այդ երկրից:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Արթուր Սարգսյանի խափանման միջոցի փոփոխության համար հիմք էր հանդիսացել դեկտեմբերի 9-ին Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը, ըստ այդմ՝ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը և Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանն ազատ արձակվեցին, փոխվել են նրանց խափանման միջոցները: Երեկ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Պետական վերահսկողական ծառայություն և աշխատակազմին ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Ռոմանոս Պետրոսյանին:
«Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը» նոր ցուցակ է հրապարակել, ըստ որի՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասնում է 122-ի:
«Սոթքի հատվածում ուժեղ կրակոցներ են եղել, Պն-ն հաստատել է նաև զոհի և վիրավորների մասին լուրերը: Իրավիճակը ցույց է տալիս, որ թուրքերը միշտ էլ կարողանում են ագրեսիա իրականացնել»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:
Աֆղանական Քաբուլի արեւմտյան մասում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Անգլիայի եւ Ուելսի վերաքննիչ դատարանը հավանություն է տվել ԱՄՆ-ի արդարադատության նախարարության վճռափոխության գանգատին WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին Միացյալ Նահանգներին արտահանձնելու գործով:
Հավասարության եւ ոչ խտրական սկզբունքներն առաջնային նշանակություն ունեն բոլորի կողմից մարդու իրավունքների իրականացման համար:
Խնդրում ենք ժամանակավորապես դադարեցնել ակցաիաները, մինչև մեր երկրի սահմաններին տիրի խաղաղություն։
Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների հանցավոր խախտումներով և պատասխանատվություն են կրում այսօր՝ դեկտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզի Սոթքից Վերին Շորժա հատվածներում ադրբեջանական զինված հարձակումների հետևանքով ՀՀ զինծառայողներին հրազենային վիրավորումներ հասցնելու, նրանցից մեկին սպանելու՝ կյանքի իրավունքը դիտավորությամբ խախտելու համար:
Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Աբդուլլաթիվ Շեները քննադատել է Էրդողանին և նրա ելույթները համարել դոլարի փոխարժեքի բարձրացման պատճառ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում` Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ընթերցել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը, որի նպատակն էր սադրել Հայաստանին և կանխել մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին:
Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի պետությունների ղեկավարների հետ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը խոստացել է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ զորքեր տեղափոխել դաշինքի երկրներ։
Արցախում հայ-ադրբեջանական շփման գծում մարտական դիրքերից հանվել են Հայաստանի և Արցախի դրոշները։
Երեկ ՍԴ–ն հրապարակեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության դիմումի հիման վրա կայցրած իր որոշումը պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ: Սահմանադրական դատարանը արձանագրեց բառացի այն, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ինչպես՝ հանդիպման, այնպես էլ՝ համաձայնության չգալու վերաբերյալ որևէ մանրամասն չի հրապարակվում, որպեսզի չխանգարեն բանակցային գործընթացին։
Ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:
Ինչքա՞ն ասենք, քանի՞ անգամ ասենք, ինչպե՞ս ասենք, որ քանի դեռ այս կապիտուլյանտ ռեժիմը իշխանության է, Ադրբեջանը շարունակելու է անընդհատ հարձակումներ գործել ՀՀ արևելյան սահմանի տարբեր ուղղություններում: Սրանք առիթ են ստեղծում Հայաստանի սահմաններն ամբողջությամբ թուլացնելու և «միջանցքի» թեման օրակարգում պահելու համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Մուհամմեդ Բագեր Գալիբաֆին:
Հայտարարության տեքստը քարի վրա գրված բան չէ. Արմեն Ռուստամյան:
Այսօր ԵԱՏՄ ղեկավարների մասնակցությամբ մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Տեսակապով ընթացող նիստի օրակարգում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործունեության արդիական ասպեկտները, նախատեսվում է ընդունել մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք ուղղված են ինտեգրման հետագա խորացմանը և ապրանքների ու ծառայությունների միասնական շուկաների ձևավորմանը: Ծրագրվում է նաև համաձայնեցնել 2022 թվականի ԵԱՏՄ միջազգային գործունեության առաջնահերթությունները։
29 տարի առաջ, 1992թ. դեկտեմբերի 10-ին իրականացվեց Կապանի օպերացիան, որի արդյունքում Կապան քաղաքի և մոտակա բնակավայրերի շուրջ ստեղծվեց անվտանգության գոտի։
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։
168.am-ի հետ զրույցում Նորաբակի գյուղապետ Վազգեն Ասատրյանն ասաց, որ գյուղից անզեն աչքով չեն երևում թշնամու զինտեխնիկայի կուտակումները, քանի որ դիմացը սար է, բայց որ թշնամին մշտապես սադրանքների է դիմում՝ փաստ է։
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագիծը: Արդյունքում՝ իշխող խմբակցությունը մերժեց ներկայացված նախագիծը։
Վարդենիսում բնակիչների ակցիան դադարեցվել է հենց այն պատճառով, որ սահմանային իրավիճակը լարված է եղել, միջադեպ կար եւ ունեինք վիրավորներ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Միասնական Վարդենիս» դաշինքի անդամ Դավիթ Շահնազարյանը։
Պարո՛ն Ռուստամյան, թախանձագին խնդրում եմ. Էդուարդ Աղաջանյանը՝ Արմեն Ռուստամյանին։