«Հայրենիքը պետք է պաշտպանի զինվորին». Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ միայն զինվորը պետք է պաշտպանի Հայրենիքը, այլեւ Հայրենիքը պետք է պաշտպանի զինվորին։ Երբ զինվորը լսում է, որ իր գերագույն գլխավոր հրամանատարն ասում է, թե իրենք պետք է տնից վերցնեն զրահաբաճկոններն ու սաղավարտները եւ գնան ճակատ, հասկանում է, որ գերագույն գլխավորը մի պիժոն է, ում կապը բանակի հետ միայն ինքնաթիռի ղեկին նկարվելու մեջ է, հասկանում է, որ այս դիլետանտության պատճառով իր մեջքն ամուր չէ։

Իսկ երբ զինվորը երկրի երկրորդ դեմքից լսում է, որ գերիներն իրենց համար գոյություն չունեն, որ բոլոր գերիները դավաճաններն են, նա հասկանում է, որ այսպիսի Հայրենիքը իրեն դավաճանել է, որ այս Հայրենիքը իրեն չի պաշտպանի։

Իսկ երկրի երկրորդ դեմքը սրանով ավելի կործանիչ հարված է հասցնում բանակին, քան բայրաքթարների մի ողջ էսկադրիլյա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031