ՔՊ-ն արտահերթ նիստ է հրավիրել Թագուհի Թովմասյանին պաշտոնից զրկելու հարցով. ՈՒՂԻՂ
Քննարկման կնքահայրը պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է:
ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, որը, «չգիտես ինչու», զբաղվում է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով՝ հաճախ անգամ շրջանցելով Միրզոյան Արարատի «դուքյանը», բավական ժամանակ ԱՄՆ-ում է:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովն այս տարի Վաշինգտոնում երկու անգամ բանակցություններ են անցկացրել։
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 10-ին բազմիցս խախտել են հրադադարը կրակ բացելով Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են Պաշտպանության Բանակից:
Այսքանից հետո, թերևս օրինաչափ է, որ նման արժեհամակարգի կրող իշխանությունը խորհրդարանական Մարդու իրավունքների հանձնաժողովի միակ ընդդիմադիր նախագահի լիազորություններն է դադարեցնում՝ անհիմն:
Նշվում է, որ մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտն անցակետով երթևեկությունը ժամանակավորապես կասեցվել է։
Ունենք ակնհայտ խնդիր. Հայաստանը և սփյուռքը համարժեք չեն Արցախում այսօր ստեղծված իրավիճակին
Ալեն Սիմոնյանն այս հարցում առանձնահատուկ ակտիվություն է ցուցաբերում։
Նրանց նկատմամբ Բաքվում ակնհայտ ապօրինի գործընթաց է տարվում, որը շատ հեռու է իրավական որակելուց:
Հանգստյան օրերին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Նյու Դելիի որոշ հատվածներ հեղեղվել են, ճանապարհներն անցել են ջրի տակ և արգելափակել բնակիչներին:
Հայ-թուրքական ցամաքային սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար, որին անհամբեր սպասում են իշխանությունները, հետաձգվում է։ Նախատեսվում էր, որ այն կսկսի գործել տարվա կեսից։ Տարին արդեն կիսվել է, իսկ սահմանը շարունակում է փակ մնալ։
Հուլիսի 7-ին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշել է կասետային զինամթերք փոխանցել Ուկրաինային, որի կիրառմանը ՄԱԿ-ը դեմ է
«Փաստացի, եթե հրաժարվում ենք Արցախից, ամեն հարցում ասում ենք՝ գնացեք՝ ինչ ուզում եք՝ արեք, իրավիճակն ավելի է վատթարանում: Ադրբեջանի իշխանական էլիտայի ներկայացուցիչներն են արդեն հարցազրույցներում «Վրեժ 3» գործողության մասին խոսում, նույնիսկ տպավորություն է ստեղծվում, թե փորձում են իշխանություններին ցույց տալ, որ իրենք մի բան էլ ուշացնում են այդ գործողություններն իրականացնելու պրոցեսը: Դաշտը ստեղծում են և ինչ-որ փուլում փորձելու են դա իրականացնել, և հարց է առաջանում, թե մենք ինչ պետք է անենք»:
Արցախի Հանրապետությունում դժվարությամբ, բայց փորձում են հաղթահարել ադրբեջանական շրջափակման դժվարությունները և առաջ շարժվել։
ԱրթուրԹովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայկական Ստեփանակերտն անվանել է «Խանքենդի», անձամբ ինձ համար սա նորություն չեր, հաշվի առնելով իմ վերաբերմունքը եվրոդեմոկրատական երկակի ստանդարտներին։ Ինչպես և սպասվում էր, եվրոպացի դիվանագետի խոսքերը հույզերի և նեգատիվ տարափ է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ բուն Արցախում։
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի խոսքով՝ վաղուց արդեն ակնհայտ է, որ Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արեմն Աշոտյանն անմեղ է և հանցանք չի գործել։ Նման եզրահանգման գալու հիմքը մինչ այժմ Քննչական կոմիտեի տված տեղեկություններն ու պարզաբանումներն են։
Իտալիան պատրաստ է փոխանցել իր փորձն ու հմտությունները՝ ուկրաինական տարածքում ականազերծման գործողություններին մասնակցելու համար: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին։
Հնդկաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական գնումների խորհուրդը Ֆրանսիայի հետ այս համաձայնագրերի ստորագրմանը հավանություն կտա հուլիսի 13-ին՝ Մոդիի Փարիզ կատարելիք այցի նախօրյակին:
Ընդգծվել է ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման և Արցախի ապաշրջափակմանն ուղղված արտաքին քաղաքական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը կաշառում է, Կլաարը կաշառված է, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- ասաց Բալասանյանը՝ ընդգծելով՝ հայկական կողմը, երբ տեսնում է, որ միջազգային հանրությունը ներկայացնող պաշտոնյան կաշառվում է, պետք է հստակ դրան արձագանքի, բացի այդ, պետք է դիմի միջազգային հաաբերություններում առկա գաղտնի դիվանագիտության գործիքներին՝ հայկական շահը պաշտպանելու համար։
Շվեդիան ավելի քան պատրաստ է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:
Վրաց-հայկական սահմանը նույնականացման քարտով (ID) հատել հնարավոր չէ:
Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի օդային տարածքները լիովին բաց կլինեն Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցների ռազմական գործողությունների համար։
Հուլիսի 7-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ «Հայաքվեի» նախագիծը պատերազմի հրձիգ է:
Արցախի քաղաքացիական հասարակությունը բաց նամակ է հղել միջազգային հանրությանը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության առնչությամբ, և դիմել միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին և քաղհասարակությանը՝ Արցախի ձայնը միջազգային լայն հասարակությանը հասցնելու և իրենց կառավարություններից գործնական քայլեր պահանջելու խնդրանքով՝ Ադրբեջանի կողմից մարդկության դեմ ուղղված հերթական հանցագործությունները կանխելու նպատակով։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան կիր էջում գրում է․ «Հայաստանի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ օգտագործվում է բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչն անկեղծորեն տարակուսանք է առաջացնում, որովհետև մինչև վերջերս մշտապես օգտագործվում էր Արցախ անվանումը։
Շոլցը նշել է, որ «դրական ազդանշան» է համարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունները, թե մոտ ապագայում կարող է որոշում կայացվել Շվեդիայի դիմումի հաստատման վերաբերյալ։
Ռյուտեն նշել է, որ այլևս չի լինի VVD կուսակցության ղեկավար, իսկ նոր կաբինետի ձևավորումից հետո կհեռանա քաղաքականությունից։
Հուլիսի 7-ից բանավոր ընթացակարգով Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ վարույթը կասեցվեց: Նախագահող դատավորը վարույթի ընթացքում սահմանադրականության խնդիր է տեսել և կդիմի Սահմանադրական դատարան: