
Ադրբեջանում համոզված են, որ անպատիժ են մնալու ոչ միայն միջազգային առումով, այլ այն, որ հայկական կողմն էլ իրադրությանը համահունչ չի գործի. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1.5 ամիս առաջ ադրբեջանցիների` սահմանագծի հայկական հատված ներթափանցելու հետևանքով մինչև այժմ 2 հայ զինծառայող շարունակում են մնալ ադրբեջանական գերության մեջ:
Նրանց նկատմամբ Բաքվում ակնհայտ ապօրինի գործընթաց է տարվում, որը շատ հեռու է իրավական որակելուց:
Մինչև այժմ հստակ չէ, թե ինչպես է ադրբեջանցիներին հաջողվել աննկատ հատել առաջնագիծը և առևանգել մեր զինծառայողներին, սակայն թեման խնդրահարույց է նաև մեկ այլ տեսանկյունից:
Ցանկացած քայլի դիմելիս Ադրբեջանը հաշվարկում է, թե իր գործողությունը` սադրանքի կամ ագրեսիայի տեսքով, հայկական կողմի ինչպիսի հակազդեցություն կբերի:
Ցավոք, Ադրբեջանում համոզված են, որ անպատիժ են մնալու ոչ միայն միջազգային առումով, այլ այն, որ հայկական կողմն էլ իրադրությանը համահունչ չի գործի:
Այս պայմաններում Ադրբեջանի ձեռքերն ազատ է և օգտվելով բարձիթողի իրավիճակից, նույնիսկ մեր տարածքում է ազատ գործում է` մի օր մարդ սպանում, մի օր մարդ գողանում, մի օր էլ պարզապես իր նախընտրած վայրում մարտական դիրք տեղակայում:»